Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Արցախում ոչնչացվող եկեղեցիները՝ միջազգային զեկույցների և Բաքվի «հանդուրժողականության» միջև

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը վերջերս հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 2025 թվականի թարմացված զեկույցը։ Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ․ 2025 թ․ հուլիսին արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվել է առնվազն 8 ավերված և 10 վնասված կրոնական օբյեկտ։

Զեկույցի հրապարակումից օրեր անց հայտնի դարձան վանդալիզմի մի քանի դեպքեր ևս։ Արբանյակային լուսանկարներով հաստատվեցին, որ Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին, իսկ շատ եկեղեցիների ճակատագրեր դեռևս անհայտ են մնում։

Զեկույցն արձանագրում է նաև ավելի քան երկու տասնյակ քրիստոնյա հայ բանտարկյալների նկատմամբ ճնշումները։ Առանց պատշաճ իրավական պաշտպանություն ապահովելու՝ նրանց դատել են, ծեծել, հոգեբանական բռնության ենթարկել, չեն տրամադրել անհրաժեշտ դեղամիջոցներ և նորմալ սնունդ, թույլ չեն տվել իրենց մոտ պահել «Աստավածաշունչ», «այրելով» ջնջել են մարմնին դաջված խաչերը։

Կրոնական հիմքով ճնշումների շարքում զեկուցում նշվում է նաև շիա կրոնական գործիչների նկատմամբ բռնությունն ու նրանց սարսափելի պայմաններում պահելը։ Զեկույցը նաև արձանագրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ։

Բնականաբար, ցանկացած զեկույց, հայտարարություն, որն անգամ չնչին քննադատություն է պարունակում կամ խնդիր արձանագրում, Բաքվում որակվում է որպես կողմնակալ և սադրիչ։

Զեկույցին արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ): Ըստ ԿՄՎ-ի՝ այդ գնահատականները չեն արտացոլում «երկրի ներսում և գլոբալ մակարդակում կրոնական հանդուրժողականությունը ջատագովելու Ադրբեջանի ջանքերը»։ Ապրիլի 27-ին ԿՄՎ-ը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ արդարացնելով եկեղեցին քանդելու քաղաքականությունը։ Ըստ այդ վարչության տրամաբանության՝ եկեղեցիներն «օկուպացիայի» խորհրդանիշներ են, հետևաբար՝ դրանց քանդումը չի կարող համարվել կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացում։

Ինչպես տեսնում ենք, զեկույցի գնահատականներն ու «Բաքվի հանդուրժողականության» քարոզչությունը հակասում են միմյանց։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող է «հանդուրժողականություն» բառն իր մեջ ներառել երևույթներ, ինչպիսիք են՝ հուշարձանների ավերումը, դրանց ձևախեղումն ու յուրացումը, հայկականության բացարձակ ժխտումը։ Ընդ որում՝ այս ամենն արվում է բացահայտ և առանց որևէ կաշկանդվածության, իսկ հռչակված հանդուրժողականությունն առաջին հերթին արտաքին լսարանի համար երկրի փաթեթավորման մաս է։

Հանդուրժողականություն բառն ունի շատ հստակ բացատրություն՝ համակրանք կամ հարգալից վերաբերմունք ուրիշների՝ սեփականից տարբերվող կամ հակասող համոզմունքների կամ գործելակերպի նկատմամբ։ Հանդուրժողականություն՝ ադրբեջերեն «tolerantlıq»-ը զուտ բառ չէ, այն երևույթ է, հասկացություն, որը կամ կա, կամ չկա։ Ինչպես Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն է կարծում, այս առումով Ադրբեջանին հատուկ դիտարկման ցանկում պահելու անհրաժեշտություն կա։