Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

ԵՊՀ-ն «խորհրդանշանական նոր կերպար» կունենա. լոգոն առանձին բան է. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արարատ սարի դեմ պատերազմ է հայտարարել, ասում է, որ այդ սարը գտնվում է Թուրքիայում, ուստի մենք` հայերս իրավունք չունենք ուրիշ պետության մեջ գտնվող լեռան մասին անգամ երազել, կամ դրանով հիանալ, առավել եւս նրա նկարը որեւէ տեղ օգտագործել: Եւ Փաշինյանը որոշել է անել մի բան, ինչը չի հաջողվել անգամ օսմաններին` ջնջել, հեռացնել Արարատ սարի պատկերը բոլոր պետական հաստատությունների, սիմվոլների վրայից, փոխել այն լոգոտիպերը, որտեղ Մասիսի սիլուետը կա: Արդեն հեռացրել են մուտքի կնիքներից, իր ընդունելության սրահի պատին Արագածի պատկերն է նկարել:

Ժամանակին գրել ենք, որ Պոլիտեխնիկական համալսարանն է լոգոյի մրցույթ հայտարարել, որ Արարատը հեռացնի իր խորհրդանիշից, հիմա էլ Երևանի պետական համալսարանի պաշտոնական լոգոտիպն են ցանկանում փոխել` դրա համար մրցույթ են հայտարարել: Մայր բուհի պաշտոնական կայքն է տեղեկացնում, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյի վրա Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է պատկերված, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Հիշեցնենք, որ նոր անձնագրերի նմուշներում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա:

ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը, որը մասնագիտացել է է լրատվամիջոցների լուրերը հերքելու գործում, երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր մեր լուրը, թե ապատեղեկատվություն է հրապարակվել: «Հրապարակը» կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու համար, թե ինչն է սխալ մեր հրապարակման մեջ, որի հիմքում իրենց իսկ կայքում զետեղված տեղեկատվությունն էր դրված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մրցույթը խորհրդանշական կերպարի մասին է: Այն լինելու է նոր բան, լոգոն էլ առանձին հասկացողություն է»: Իսկ այդ «խորհրդանշական կերպարը» որտե՞ղ է կիրառվելու, ինչի՞ համար է, Միսակյանն ասաց. «Առաջ նման բան չի եղել, այն միջազգային պրակտիկայում բավականին տարածված երևույթ է: Այն կարող է օրինակ լինել խաղալիքի տեսքով, ի դեպ` մրցույթը ուսանողների շրջանում ենք հայտարարել»- ասաց նա, այդպես էլ սպառիչ պատասխան չտալով, թե ինչ իմաստ ունի նույն բուհի համար երկու խորհրդանիշ ունենալը:

Հ.Գ Մենք հետեւելու ենք այս մրցույթին, նաեւ հետեւելու ենք ԵՊՀ լոգոտիպի պահպանմանը: Եթե մի օր Արարատ սարի պատկերը անհետանա լոգոտիպից, կամ նոր լոգո հայտնվի ԵՊՀ կայքում, անպայման տեղեկացնելու ենք մեր ընթերցողին եւ պատասխան ենք պահանջելու ԵՊՀ ռեկտորից ու նրա խոսնակից: