Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Տեսանյութ

NEWSPRESS.am-ի հրապարակումներից հետո, ի վերջո, դատախազությունը փորձում է զբաղվել Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանի օրինախախտումներով (տեսանյութ)

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջանի ավագանուն առաջարկություն է ներկայացրել` հայցով մտնել դատարան` Դիլիջանում ապօրինի օտարված հողամասի խնդրի հետ կապված: Խոսքը Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց, 158 հողամաս հասցեի 0․13504 հա չկառուցապատված հողամասի մասին է: 

«Հրապարակ»-ը մանրամասներ է հայտնել,  թե՝ ինչ որոշմամբ և ինչպիսի անօրինական ճանապարհով է օտարվել հողատարածքը:

Հարկ ենք համարում հիշեցնել ընթերցողներին, որ այս խնդրին NEWSPRESS.am-ն անդրադարձել էր դեռ նախորդ տարվա՝ 2025 թվականի հուլիսին: Հրապարակման մեջ նշել էինք, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների,  ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանն ակտիվ շինարարություն է ծավալում. կապիտալ շինարարություն` ծառահատումներով։

Դատախազությանը դիմել էինք զբաղվել խնդրով: 

Բավականին ուշացած, բայց դատախազությունը, ի վերջո, առաջարկություն է ներկայացրել` հիշյալ գործի հայցով մտնել դատարան:

Պարզվում է, որ  պետական սեփականություն հանդիսացող այս հողամասում շինարարությունն սկսվել  է առանց պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը ստանալու:

Այսինքն՝ աճուրդը հայտարարվել է 2022 թվականին, 2 ամսվա մեջ ձևակերպվել է հողատարածքի վաճառք և, առանց աճուրդը հաստատելու, սկսվել են շինարարական աշխատանքներ:

Հողատարածքի վաճառքը հաստատելու ամսաթվի մեջ նաև ուշագրավ մի հանգամանք կա:

Այսպես. վաճառքը հաստատվել է NEWSPRESS.am-ի կողմից կատարված նկարահանումներից հետո:

2025 թվականի հուլիս ամսին կատարվել են նկարահանումներ, որտեղ երևում են 2-3 փայտե քոթեջներ: Այն ժամանակ նշել էինք, որ շինարարություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները խուսափել են պատասխանել մեր հարցերին ու չէին ցանկացել տեսանկարահանվել:

Դատախազությանը դիմել էինք ոչ  միայն կայքում տեղադրված հրապարակմամբ, այլև նամակով և խնդրել ուսումնասիրություններ կատարել:

Մեր հրապարակումից 2 ամիս անց՝  06․09․2025 թվականին, հիշյալ հողամասի, դեռ 2022 թվականին կայացած աճուրդի արդյունքները հաստատվել են:

Այսպիսով, ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 9․452․800 դրամով օտարել է Հայկ Ռոբերտի Ղազարյանին։  

Հայկ Ղազարյանը Վահե Ղազարյանի եղբայրն է:

Մեր տեղեկություններով՝ իրականում այս տարածքը պատկանում է ոչ թե նրան, այլ հենց նախկին նախարարին:

Իհարկե լավ է, որ դատախազությունը փորձում է զբաղվել գործով, բայց ցանկալի կլիներ, եթե զբաղվեր ո՛չ թե գործով մեղավորներին սերտաճած անձերով, այլ համարձակություն ունենային անմիջապես դեմ դուրս գալ նախկին նախարարին, ում դեռևս հաջողվում է օգտագործել իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած լծակները:

Ինչպես նաև, շատ արդար կլիներ գնալ նաև Վահե Ղազարյանի անվան հետ առնչվող մեկ այլ՝ «3 անշարժ գույք` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ումից և ինչ «լավությունների» դիմաց է Վահե Ղազարյանը տներ նվեր ստացել» վերտառությամբ  հրապարակման հետքով: