NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան․ Վարուժան Գեղամյան

Հայաստանում Ազգային ժողովի 2026 թ. հունիսյան ընտրությունները, ինչպես արդեն հայտնի է, իրենց վրա են սևեռել ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունը և լայնորեն բնութագրվում են որպես «աշխարհաքաղաքական ընտրություններ» տարբեր բևեռների միջև։ Այդ համատեքստում որևէ զարմանալի բան չկա. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, որը բխում է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքից ու ռելիեֆից, մշտապես այն դարձնում է մրցակցության օբյեկտի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տերությունների միջև։ Կասկածից վեր է, որ հայաստանյան ընտրությունները էական են լինելու տարածաշրջանի հետագա ուժային հավասարակշռության ու անվտանգության ճարտարապետության համար և ազդելու են եվրասիական բոլոր գործընթացների վրա։ Ուստի այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գրեթե բոլոր ուժերը առաջիկա շաբաթներին անթաքույց հետաքրքրվելու են հայկական թեմատիկայով։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Այս ամենից, բնականաբար, բացառություն չէ նաև հարևան Թուրքիան, որտեղ մեծ ուշադրությամբ հետևում են հունիսյան խորհրդարանական ընտրություններին։ Այդ ուշադրության ամենավառ վկայություններից մեկին հնարավոր էր ականատես լինել 2026 թ. հունվարին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց. «2026–ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը – հեղ.) մի կարեւոր հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։ Թեև Ֆիդանի հայտարարությունը իսկապես անդրադառնում էր հայաստանյան ընտրություններին և փաստացի անուղղակի աջակցության էր արժանացնում վարչապետ Փաշինյանին՝ հղում անելով սոցիոլոգիական հարցումներին և արձանագրելով, որ վերջինս «առաջատար է», սակայն դրանում առկա ձևակերպումները կարելի է բնորոշել որպես զգուշավոր, ուստի տարընթերցման տեղիք տվող։ Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու զգայունությունը՝ Ֆիդանի հայտարարությունը դարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ միջամտությունների վերաբերյալ թեժ քննարկումների պատճառ, որի առանցքում հետևյալ հարցն էր. կարելի՞ է արդյոք թուրք դիվանագետի հայտարարությունը համարել արտաքին միջամտություն Թուրքիայի կողմից ներհայաստանյան գործընթացներին։ Եթե մի կողմ դնենք վերոնշյալ քննարկման առարկան և միջամտելու կանխատրամադրվածության հարցը, անքննելի փաստ է այն, որ Թուրքիայում ամենաբարձր ղեկավարության մակարդակում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաջատեղյակ լինելով նաև սոցհարցումների արդյունքներին (թե՛ որ սոցհարցումներն են հիմք ծառայել թուրք դիվանագետի պնդումների համար, հայտնի չէ)։

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, սակայն, միակ օրինակը չէ, որը ցուցադրում է հետաքրքրվածություն Հայաստանում ընտրական և, ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացներով։ Այդ մասին վկայող բազմաթիվ այլ օրինակների պարբերաբար (որոնք միշտ չէ, որ հայտնի են դառնում հայ հանրությանը), կարելի է հանդիպել թուրքական մեդիաներում (կարելի է նաև ենթադրել, որ դրանց թիվը առաջիկա շաբաթներին էլ ավելի կմեծանա)։

Այս տեսանկյունից հետաքրքրական են վերջին օրերին թուրքական բավական հայտնի զլմ-ներում հրապարակված երեք սյունակագրային հոդվածները, որոնց հեղինակները երեք թուրք դիվանագետներ են և ովքեր ապրիլի վերջին մասնավոր այցով գտնվել են Հայաստանում։

«Հասկանալ նախընտրական մթնոլորտը»

Ապրիլի 26-ին Երևան են ժամանում երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշված է նաև, որ նա վիրավորվել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ Երեք դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական գործունեություն և հանդիսանում են «Անկարայի քաղաքականության կենտրոն» (Ankara Politikalar Merkezi – APM) վերլուծական կենտրոնի մասնագետներ։ Չնայած այցի «մասնավոր» բնույթին, սակայն հենց դիվանագետների խոսքով այն հնարավորություն էր ընձեռել «առաջին ձեռքերից հետևել ընտրություններից առաջ երկրում ստեղծված վիճակին» և «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։ Երևան ճանապարհորդության արդյունքում հրապարակած իրենց հոդվածներում թուրք դիվանագետները, բացի զբոսաշրջային բնույթ կրող դիտարկումներից և թուրքական՝ արդեն դասական դարձած հակահայկական քարոզչություն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաև քաղաքական դրությանը։

Այս առումով նրանք առաջ են մղում երկու հիմնական թեզեր։ Առաջին թեզն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ճիշտ է։ Դեսպան Գյողուշը այսպես է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը և Թուրքիայի դիրքորոշումը. «Փաշինյանը ճիշտ ընտրություն կատարելով ու հրաժարվելով ցեղասպանության վերաբերյալ պնդումների մասին միջազգային հարթակում խոսելուց՝ շարժվում է դեպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Մի երկրում, ուր 100 տարի շարունակ թուրքերի հանդեպ թշնամություն է գեներացվում, երեք տարի առաջ պատերազմը պարտված առաջնորդի համար սա շատ խիզախ քայլ է։ … Շատերը համոզված են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինյանին աջակցությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ»։ Գյողուշն անդրադառնում է նաև ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջին. «Այժմ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը 1991 թ. հայկական սահմանադրությունն է (թուրք դիվանագետը հավանաբար նկատի ունի 1990 թ. Անկախության հռչակագիրը – հեղ.)։ … Նշելով, որ սահմանադրության այդ խնդրահարույց հոդվածները պետք է փոխել, Փաշինյանը ևս մեկ խիզախ քայլ է արել, սակայն մինչև ընտրություններ նման բան անելու հնարավորություն չկա»։

Նմանատիպ գնահատականով է հանդես գալիս նաև դեսպան Օքթեմը. «Հայաստանի քաղաքական դրությունը կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ կերպ։ Մենք բավականությամբ հետևում ենք վերջին տարիներին Հայաստանի՝ խաղաղության ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ առաջխաղացմանը։ Ռուսաստանից հեռացող ու դեպի Արևմուտք շրջվող Հայաստանը ճիշտ ուղղությամբ տեղին քայլեր է անում։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը երկիրը ցեխից հանելու վրա է։ … Խաղաղության պայմանագրի ստորագրման համար սպասվում է, որ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Կա համոզվածություն, որ Փաշինյանը ընտրություններից հետո այս վերջին խոչընդոտն էլ կհեռացնի»։

 Դեսպանական աջակցություն

Թուրք դիվանագետների երկրորդը թեզը վերաբերում է բուն ընտրություններին։ Դրանցում անթաքույց աջակցություն է հայտնվում Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Դեսպան Օքթեմը, պնդելով, որ ընտրությունների հավանական հաղթողը Փաշինյանն է, այսպես է բանաձևում ընտրությունների նշանակությունը. «Հայ ընտրողը հունիսի 7-ին գնալու է ընտրությունների և ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Եթե նա ուզում է խաղաղություն, բարեկեցություն և ժողովրդավարություն, ապա ճիշտ հասցեն Փաշինյանի կուսակցությունն է։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ետնաբակը, թո՛ղ ձայն տան Սամվել Կարապետյանին։ Թուրքիան պատրաստ սպասում է, որ բարեկամության ձեռք մեկնի իր հարևան Հայաստանին, որը խաղաղության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, մի խոսքով հարաբերությունները կարգավորել։ Փաշինյանի գլխավորությամբ… Հայաստանը կունենա հարևանների հետ լավ հարաբերություններ։ … Սրան համաձայնվելը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Հուսանք՝ կլինի»։ Միևնույն ժամանակ հեղինակը պիտակավորում է այլ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ն բնութագրելով որպես «Հայաստանը աղետների տանող պատերազմող հայ ազգայնականներ», Հայ առաքելական եկեղեցուն՝ «խաղաղության քաղաքականությանը ընդդիմացողներ», իսկ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին՝ փաստացի կապելով Ռուսաստանի հետ։

Ավելին՝ այստեղ։