Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող բիայնական դամբարանից գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր` մ.թ.ա. 8-րդ դարի գտածոներ
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաներն այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Ավշար գյուղի բնակիչ՝ 36-ամյա 2 երիտասարդ։ Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացրել են գողոնը։