Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց.

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Մխիթարս։ Եթե բակում կամ որևէ տեղ վեճ լիներ, նա միշտ կգնար, կհաշտեցներ բոլոր կողմերին, խոսքով բացատրելուն էր կողմնակից։ Իր 18 տարեկան հասակում շատ հասուն էր, խելացի, կազմակերպված։ Աշխատասեր էր, երբ իրեն ասում էի՝ եթե քեզ գումար է պետք, ասա, քեզ կտամ, միշտ արձագանքում էր. «Պա՛պ, թող ես կյանքի բոլոր փուլերով էլ անցնեմ»։ Սպորտով էր զբաղվում՝ մարտեր առանց կանոնների։ Կոփված էր, պատրաստված։ Ղարաբաղում Հայաստանի չեմպիոն դարձավ, պետք է արդեն Իտալիա մեկներ, բայց համավարակի շրջանն սկսվեց, ճանապարհները փակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Կորյունը՝ Մխիթարի հայրիկը։ Մխիթարը ծնունդով Էջմիածնից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մի ժամանակահատված ընտանիքը բնակվել է Ռուսաստանում, բայց Մխիթարը հստակ որոշում է կայացրել՝ պետք է ծառայի բանակում։ Սիրով է Մխիթարը 2020 թվականի հունիսի 17ին մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Ղարաբաղում էր չեմպիոն դարձել, այնտեղ ծառայելու միտքը սիրեց։ Իհարկե, հետո, երբ արդեն այնտեղ էր, զանգեց. «Պա՛պ, ամայի դաշտ է, մի ծառ չկա»։ Ես էլ անգամ կատակեցի, թե նա մրցաշարի ժամանակ միայն շենքերում է եղել, իրեն թվացել է՝ այնտե՞ղ է ծառայելու։ Շատ ինքնուրույն է եղել։ Ճամբարներ էր գնում, մեզ միշտ ասում էր. «Թողեք մի քիչ կոփվեմ, ձեզանից հեռու լինեմ, կարոտին դիմանամ, ի վերջո, բանակ եմ գնալու»: Չնայած երկու ամսից մի փոքր ավելի ժամանակվա ծառայող էր, բայց շատ մեծ հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ ծառայակից ընկերների կողմից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մխիթարս բարձր ջերմություն ուներ։ Իրեն ասում էի, որ գնա «սանչաստ», բայց որքան էլ վատ լիներ, այնտեղ գնալ չէր սիրում։ Բուժակն իրեն տանում է այնտեղ, քանի որ ջերմությունն ավելի է բարձրանում։ Իրենց ճաշարանի հատվածը սկսում են ռմբակոծել։ Տղաներից մեկն է պատմել, որ Մխիթարը կաթիլայինի ասեղը հանել է երակից ու գնացել վիրավոր տղաներին օգնելու։ Վիրավոր տղաներին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, Մխիթարին էլ են ցանկացել տանել, նա չի համաձայնել՝ ես մնում եմ։ Զենքը վերցրել է, տաքության մեջ ուղևորվել դիրքեր»։ Սեպտեմբերի 27-ին նամակ է գրում մայրիկին. «Մե՛րս, որ զանգեք, չվերցնեմ, չմտածեք, ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք, մինչև զանգեմ, սիրում եմ ձեզ, կյանքերս»։

Ընտանիքը երեք օր որդու հետ կապ չի ունեցել։ «Զանգեց, զրուցեցինք, ասում էր, որ ամուր մնանք։ Տատիկի հետ խոսելիս հուզվել էր, ասել՝ ընկերս կողքիս զոհվեց։ Եվ նաև պատմել՝ երբ օդային հարված եղավ, խաչս կոտրվեց, ամեն անգամ միացնում եմ իրար, համբուրում, դնում թևիս գրպանի մեջ»։
Հոկտեմբերի 6-ի գիշերը՝ լույս 7-ին, տղաներին տեղափոխում են Հադրութ։ «Նահանջի հրաման էին տվել, տարել Հադրութի դպրոց։ Իր մոտ հեռախոսներ կային, բայց հասկանում էինք, որ չէր ուզում անընդհատ զանգել, մեզ անհանգստացնել։ Եթե ցանկանար, տուն էլ կգար, ինքը ֆիզիկապես պատրաստված էր, կոփված, բայց երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Անգամ Հադրութի դպրոցում ընկերն ասել է՝ արի, չորրորդ վաշտի հետ գնանք, չի համաձայնել՝ բա տղե՞րքը»։

Հոկտեմբերի 9-ի երեկոյան տղաներին բարձրացնում են Խուռհատ սար։ «Այդ ժամանակ մայրիկին նամակ էլ է գրել։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան ևս նամակ է գրել։ Զանգահարում էինք, բայց չէր պատասխանում։ Հետո արդեն տղաները պատմեցին։ Դիպուկահարի կրակոցից սերժանտի ձեռքը կտրվել է։ Մխիթարն իրեն չի կորցրել, գրկել է տղային ու, սարն իջեցնելով, տեղափոխել իրենց ուազիկի մեջ։ Իրեն ասել են՝ արի, գնանք Ստեփանակերտ, բոլորիս դու ես փրկել»։ Բայց Մխիթարը կրկին մերժել է՝ տղերքը մնացին։ Ընկերներին թողել է մեքենայի մոտ և ինքը կրկին բարձրացել սարը։ «Ընկերներն են ասում՝ շանսեր շատ ուներ մարտի դաշտից ավելի ապահով վայր տեղափոխվելու, բայց որոշել էր մնալ։ Բոլորին օգնել է, դուրս բերել վտանգավոր հատվածներից։ Օրեր շարունակ անօդաչուների, «բայրաքթարի», կրակների տակով է անցել, ամսի 10-ին իբր բարձրացրել են ապահով վայր»։ Բայց տղաները դեմ առ դեմ հանդիպել են թշնամուն, մարտի բռնվել։ «Տղաներից մեկն է պատմում. «Սարն իջնում էինք, հասանք մի կետի, ես թռա, Մխիթարը չհասցրեց»։ Ենթադրում եմ, որ սարի վերևի հատվածից նռնակ են նետել տղայիս ուղղությամբ»։

Հոկտեմբերի 10-ին է անմահացել Մխիթարը, չնայած փաստաթղթերում որպես զոհվելու օր նշել են հոկտեմբերի 11-ը։ Իսկ հետո սկսվում են որոնողական աշխատանքները։ Մխիթարի հայրիկը մի քանի ծնողների հետ ևս մասնակցել է այդ աշխատանքներին։ «Այնպիսի պատկերներ եմ տեսել, որ նկարագրելու չէ, քարանում ես այդ ամենը տեսնելով։ Ողջ մնացած մարդկանց ևս կարողացել ենք գտնել»։ Նոյեմբերի 23-ին Մխիթարի և մի քանի տղայի մարմին տեղափոխում են Գորիս։ Հայրիկը փնտրում էր որդուն։ Ի վերջո, գտնում է։ Զինվորական գրքույկը Մխիթարի գրպանում է եղել։ Ընտանիքը որդուն հուղարկավորել է հունվարի 24-ին՝ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվելուց հետո։ Նրանք չեն կարողացել վերջին հրաժեշտը տալ իրենց որդուն, գրկել նրան։ Հայրիկն ասում է՝ Մխոյիս ճակատը համբուրելու հնարավորությունից անգամ զրկվեցի։

 

Հարազատ դպրոցում Մխիթարի անունով դասասենյակ է բացվել, նրա կիսանդրին տեղադրվել, շենքի բակում էլ՝ խաչքար, որը տեղադրվել է ոչ միայն Մխիթարի, այլ 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր տղաների հիշատակին։ Այս ամենն ընտանիքն արել է սեփական միջոցներով, նպատակը որդուն նաև այս ձևով ապրեցնելն է, նրա անունը վառ պահելը։

Ապրելու ուժի մասին։ «Փոքր տղաս մեզ ապրելու ուժ տվեց, իր մասին պետք է մտածենք։ Նա էլ է շատ ծանր տանում եղբոր կորուստը։ Անընդհատ գնում է Մխիթարիս մոտ։ Մեր ապրելու և գոյատևելու պատճառն ու իմաստը մեր Ալբերտ որդին է։ Մխոս միշտ ասում էր՝ էս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք։ Կարծես ինչոր բան զգար»։

Հ. Գ. - Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորվել է Էջմիածնի Տնկարանի գերեզմանատանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում