«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության և մերժում է «մեղքի խաղաղությունը»` միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. Բագրատ Սրբազան

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

 «Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`

Խաղաղության երաշխիքը

Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի և երաշխավորության:

Սուրբ Գրքի մտածողությամբ, խաղաղության բացարձակ երաշխավորը և պաշտպանը Աստված է. «... պաշտպանեա ապաւէն», ինչպես խնդրում է Սբ. Գրիգոր Նարեկացին:

Այսուհանդերձ, երաշխավորված խաղաղությունը միանշանակորեն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի. «Տերն է իմ հովիվը և ինձ ոչինչ չի պակասելու... Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով: Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի Դու Տե'ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմ. 22:1-4):

Ինչպես անդրադարձել եմ, Հիսուս որևէ անգամ չի հայտարարել, թե «Ես եմ խաղաղությունը», թեպետ Ինքն իսկ է խաղաղության Իշխանը և խաղաղություն տվողը, այլ խոսքով` խաղաղության երաշխավորը. «...Ինձանով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33):

Քրիստոսի այս հայտարարությունը վկայում է, որ խաղաղությունը շատ հստակ հովանավորի և երաշխավորի կամ երաշխիքի կարիք ունի, որի առկայությունն ուղղակի հրամայական է:

Ամբողջ սուրբգրային պատգամի միջով կարմիր թելի նման անցնում է վերջնական և ամբողջական խաղաղությունը պահպանելու համար երաշխավորի անհրաժեշտությունը` անձի և ժողովրդի թե՛ ներքին կյանքում, և թե՛ արտաքին հարաբերություններում. «Մի հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են և չկա մեկը, որ օգնի ինձ... որովհետև Տիրոջն է արքայությունը» (Սաղմ. 21:12, 27:29):

Այսինքն` եթե նույնիսկ հոգևոր դաշտում խաղաղության հաստատման համար երաշխավորի գոյությունը էական է և անհրաժեշտ, ապա ուրեմն որքան առավել ևս այն անխուսափելիորեն ճիշտ է հասարակական հարաբերություններում և կյանքում. «Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ» (Սաղմ. 30:9):

Հարկ է վերստին շեշտել, որ Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության, և բնականաբար, մերժում է «մեղքի խաղաղությունը»` ստի, կեղծիքի, վախի, միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. «Տե՛ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան... նրանց բերաններում ճշմարտություն չկա» (Սաղմ. 5:9-10):

Հետաքրքիր է, որ խաղաղության երաշխավորությունը` հոգևոր իմաստով պայմանավորված Աստծու՝ որպես խաղաղության պաշտպան և երաշխավոր լինելու հանգամանքով, երաշխավորության, կամ որ նույնն է` մնայուն խաղաղության գաղափարը արտահայտվում է ողորմություն, փրկություն, օրհնություն, պաշտպանություն, ուրախություն, ճշմարտություն և արդարություն իմաստներով, որոնք լավագույնս բնութագրում են երաշխավորված կամ մնայուն խաղաղության էությունը և նկարագիրը. «Խաղաղություն, արդարություն և Աստվածպաշտության փառք... Աստծու փառքի համար ապահով ընթանա... ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ» (Բարուք 5:4,7,9):

Այս առումով նաև առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի, ինչպես գեղեցկագույնս նկարագրում է Խոսրով Անձևացին բնության և կենցաղի օրինակով. «Թեև ճանապարհորդին օգուտ է ուղղորդող ընթացքը և այգիների քաջաբերությունը և կյանքի առողջությունը, բայց եթե պահապանները մոտ չլինեն, թերևս ավազակները կամ որևէ գազան ու սողուն վնասեն ճանապարհորդին՝ արթուն կամ հոգնությունից հանգստի ժամանակ: Եվ այգիներն արոտ անողներն ու անցորդները կարող են ապականել, իսկ կյանքին ախտաբեր կերակուրներն ու ըմպելիները կարող են վնասել կամ էլ եղանակի փոփոխությունները և անպատրաստ աշխատանքները, որ կարողությունից վեր է: Այս պատճառով սրանք բոլորը հմուտ և զորավոր պահապանի կարիքն ունեն, որի համար Աստծու հզոր Աջի պահպանությունն է խնդրում ամենքի վրա, որպեսզի ճանապարհորդն աներկյուղ ընթանա և անհոգ հանգստանա, այգիները ամենապահ ձեռքով պարսպված՝ ծաղկալից և արգավանդապտուղ լինեն, կյանքը, վնասակարներից պաշտպանված և օգտակարներով ծածկված, առավել առողջություն գտնի: Եվ քանի որ պահապանը ոչ միայն պահում է յուրայիններին, այլև ընկճում է նենգավորներին»: (Խոսպով եպիսկոպոս Անձևացի, 2022թ., էջ 91-92):

Սրբազան Ավանդության և հոգևոր փորձառության բարձրագույն խորհուրդը և գագաթնակետը` Սուրբ Պատարագը ևս աղոթում է երաշխավորված խաղաղության մասին և համար` աղոթքով դիմելով Քրիստոսին ոչ թե որպես խաղաղություն, այլ որպես խաղաղություն հաստատող և ամրացնող կամ ապահովող պաշտպան. «Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Աստուած մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» (Սբ. Պատարագ):

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան»։