«Եվրատեսիլ»-ի եթերի ժամանակ Իսրայելի Kan11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով. ՀՀ-ում Իրանի դեսպանատունն է արձագանքել
«Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչի եթերի ժամանակ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանի դրոշի փոխարեն տեղադրել է Ադրբեջանի դրոշը:
«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն ցուցադրել մեկ այլ դրոշ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,- այսպես է արձագանքել ՀՀ-ում Իրանի դեսպանատունը իսրայելական հեռուստաալիքի կատարած քայլին։
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը երեկ էր գրել, որ «Եվրատեսիլ 2026» մրցույթի կիսաեզրափակչի կադրերից մեկում իսրայելական Kan 11պետական հեռուստաալիքը Հայաստանը ներկայացրել է ադրբեջանական դրոշով։
«Այս անգամ հերթական անփութությանն ականատես եղանք, Հայաստանն ու Ադրբեջանը նույն ազերական դրոշով էին ցուցադրել՝ հարուցելով մեր համայնքի զայրույթը։ Ընթացքում կփորձեմ պարզաբանումներ ստանալ, թե էդ որ մի «խելոքի» ձեռքի գործն է, թե ուղղակի համացանցում հայկական դրոշի նկարները չկան։
Հանուն արդարության ասենք որ երգը ներկայացնելիս, ցինիկ տոն ու անցյալ անգամվա պատմությունը չկար, որ պաշտոնապես ներողություն խնդրեցին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Յայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ելույթ է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայսիսի 14-ին։ Նա չի անցել մրցույթի եզրափակիչ։