«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Այս առումով ես առաջարկում եմ ձևավորել բոլորին այլևս անհրաժեշտ այսպես կոչված՝«Փոխօգնության դաշինքի» մոդելը. քաղաքագետի առաջարկը` ընդդիմությանը

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Ուստի այս ընտրությունները լինելու էին ոչ միայն քաղաքական, այլ նաև տեղեկատվական գոյամարտ։ Ստորև նկարագրածս և առաջարկն ունի սովորականից ավելի շատ հավանության, աջակցության, տարածման և լուսաբանման կարիք, ինչպես ընկերներիս, հետևորդներիս այնպես էլ  մեդիա դաշտի և կարծիքի առաջատարների կողմից, որովհետև բոլորս գործ ունենք անելու: 

Այս պահին արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերի մեդիա կոնտենտը սոցիալական հարթակներում և մեդիայում գործում է ոչ հավասար պայմաններում։ Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ, ՏիկՏոկ և այլ հարթակներում առկա է տեսանելիության, տարածման և հասանելիության լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ և ֆեյքային ինֆորմացիոն հարձակումները այլևս ունեն պրոիշխանական արտոնյալ շրջանառություն և կանաչ լույս, որոնք վստահաբար ավելի են սաստկանալու: 

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես SMM-ի, մեդիա կուռացիայի կամ տեխնիկական խնդրի հարց չէ։ Պետք է ընկալեն նաև, որ իրենց PR և քաղ. տեխնոլոգիական խմբերը իրենց չեն առաջարկելու այն, ինչ ես եմ առաջարկում, որովհետև աշխատում են բացառապես իրենց պատվիրատուի շահի համար և դա նորմալ  է:  Սա քաղաքական կոմունիկացիայի և քաղաքական ազդեցության հարց է, ոչ թե քաղ .տեխնոլոգիայի: Հետևաբար ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են մտածել ոչ միայն բացառապես սեփական դաշինքային շահերի, այլ ամբողջ ընդդիմադիր հանրույթի տեղեկատվական դիմադրողականության մասին, որովհետև մեկի ընկնելն ու թուլանալը քանդելու է բոլորին՝ և ողջ ընդդիմադիր էշելոնը, այլ ոչ թե նրանցից մեկին տալու է առավելություն մյուսի նկատմամբ: Չի տալու:

Այս առումով ես առաջարկում եմ ձևավորել բոլորին այլևս անհրաժեշտ այսպես կոչված՝«Փոխօգնության դաշինքի» մոդելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից, ընտրողներից, աջակիցներից և այն գովազդողներից: 

— Բացառապես սեփական նախընտրական ուժին և միմյանց այսպես կոչված «լայքելու» փոխարեն՝  հավանել, աջակցել, տարածել նաև այն քաղաքական ուժերի կոնտենտը, որի շուրջ կա լիակատար քաղաքական կոնսենսուս և դա չդարձնել  խանդի կամ անթույլատրելիության գործոն ուժերի ներսում:
— Հավանել, տարածել, գովազդել և ուժեղացնել ոչ միայն բացառապես սեփական կուսակցության, առաջնորդի կամ թեկնածուների կոնտենտը, այլ նաև այն ընդդիմադիր ուժերի, անձանց նյութերը, մտքերը, որոնց հետ կա քաղաքական համաձայնություն կամ ընդհանուր նպատակ,
— Ունենալ օպերատիվ կապ և մշտական կոմունիկացիա մյուս ընդդիմադիր նախընտրական շտաբների ներկայացուցիչների միջև և նույնիսկ վերդաշինքային շտաբ կազմակերպել
— Արագ արձագանքել տեղեկատվական և ոչ միայն տեղեկատվական այլ նաև բռնաճնշումային հարձակումներին և ստեղծել փոխադարձ մեդիա և հողի վրա աջակցման մշակույթ
— Ներգրավել , հավանել արժևորել  անհատ օգտատերերին, քաղաքացիական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին և չփակվել բացառապես սեփական կուսակցական և դաշինքային շահերի ներսում և սեփական buble-ների մեջ, այլ աշխատել ամբողջ ընդդիմադիր դաշտի տեղեկատվական դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ և կրկին ստեղծել և ցույց տալ ծավալ, կրկնում եմ դիմադիր իրական ծավալ   իշխանական ֆեյքային ծավալի դեմ:

Սա ոչ միայն տեխնիկական քաղաքական արդյունավետություն կտա, այլ նաև նոր քաղաքական մշակույթ կձևավորի, ինչը հետագայում նույն քաղաքական ուժերին դեռ շատ է պետք գալու: Դա լավ կլինի անել այսօրվանից և տեսանելի ու ազնիվ կերպով նաև օրինակ ծառայելով  իրենց ձայն տվողներին, աջակիցներին և պոտենցիալ ընտրողներին:

Այս փոխօգնության  վերդաշինքային մոդելով տարբեր ընդդիմադիր բևեռներ կսկսեն ուժեղացնել նաև միմյանց այն մեսիջները, որոնց շուրջ ունեն համաձայնություն, կստեղծվի ձնագնդի ծավալի էֆեկտ, կբարձրանա ընդհանուր հասանելիությունը, և ամենակարևորը՝ կկոտրվեն այն տեղեկատվական և ներհանրային բլոկադաները, որոնք այսօր հերթով խեղդում են բոլորին առանձին-առանձին։  Եթե մեկ ընդդիմադիր ուժի ձայնը սեղմվում է, իրականում սեղմվում է ամբողջ ընդդիմադիր դաշտի հասանելիությունը։ Այս մոդելը կարող է ապահովել ալգորիթմային և իրական շրջանցում, բարձրացնել ինֆորմացիոն դիմադրողականությունը, վերականգնել հանրային վստահությունը, կսկսեն վերանալ  նաև ներհանրային բարիկադները և կստեղծվեն ընդդիմադիր հանրային փոխաջակցության ֆորմատներ: 

Եվ վերջապես ամենակարևորը: Սա է ամենալավ ճանապարհներից մեկը՝ լուծելու այս ընտրություններում ընդդիմության հաղթանակի մեծագույն խնդիրը՝  ընտրողի կողմնորոշվելու, մասնակցայինությունը բարձրացնելու և մարդկանց ընտրատեղամաս ուղորդելու առումով, երբ մարդը կբախվի ծավալի, ալիքի, թրենդի, մոդայի, գործողության որտեղ կկոտրվի նրա անհավատությունը և նա կուզենա իրեն տեսնել գործողության, action-ի, պրոցեսի մեջ և դրա մաս, որովհետև բոլորն են դա անում:

Եվ այստեղ ուզում եմ անել շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում։

Այն քաղաքական ընդդիմադիր ուժը, որը առաջինը կունենա այս գիտակցությունը, առաջինը կառաջարկի նման ներառական համագործակցության մոդել և կփորձի դրա մեջ ներառել մյուս ընդդիմադիր ուժերին՝ առանց բացառապես սեփական իշխանության գալու հաշվարկի, անձամբ ինձանից կստանա քաղաքական հասունության ամենաբարձր գնահատականը և վստահաբար նաև իմ ձայնը։ Որովհետև այդ ուժը փաստացի ցույց կտա, որ իր առաջնային նպատակը ոչ թե պարզապես իշխանության գալն է կամ այն վերցնելն է, այլ պետության, հասարակության և քաղաքական համակարգի փրկության շուրջ պատասխանատվություն ստանձնելը։

Այս փուլում հենց սա է լինելու իրական քաղաքական հասունության չափանիշը։ 

P.S. Նկարը 2022-ից է: 
Ընդունեք որպես փոխօգնություն «Ուժեղ  Հայաստանին»: Մյուսներին հաջորդիվ»: