Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

«Հրապարակ»․ Նոր տարածքներ հանձնելու վերաբերյալ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեծ հայրենիքի տարածքը, Բալզակի ասած՝ շագրենի կաշվի նման անընդհատ փոքրանում է։ Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը Հայաստանի բնակիչներին հուզող ամենակարեւոր խնդիրներից է։ Մայիսի 16-ին ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, թե հաջորդիվ որ տարածքներն է հանձնելու։ Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչինչ չի հանձնելու, հանձնվելու են այն տարածքները, որոնք ադրբեջանական են։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին էր հանձնում Շուռնուխում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տարածքները, պնդում էր, թե այդ տարածքները հայկական չեն։ Նույնը` Կիրանցում: Դա, իհարկե, իրականացվում էր սահմանազատման անվան տակ, բայց այդպես էլ մեզ չեն ասել, թե իրականացված կամ իրականացվելիք սահմանազատումը որ քարտեզով է իրականացվել եւ իրականացվելու: Ով եւ ինչի հիման վրա է որոշել, որ տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ հայերի տիրապետության տակ գտնվող հողերն ադրբեջանական են։

2024թ․ գարնանը, առանց անգամ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու, Կիրանց գյուղին պատկանող, Կադաստրի կոմիտեից տրված սեփականության վկայականներով 58 անշարժ գույք՝ մոտ 15 հեկտար տարածք, միակողմանի կերպով, ապօրինորեն հանձնվեց Ադրբեջանին։ Այդ հողերի տերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ տրվեցին։ Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով տրվեց այդ փոխհատուցումը, լուրեր կան, որ գումարների չափը որոշել են կամայականորեն եւ ոչ համաչափ։ Կիրանցից 6 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու ժամնանակ, սկզբունքորեն կատեգորիկ հրաժարվել են իրենցից խլված, Ադրբեջանին հանձնված հողերի համար դրամական փոխհատուցում ստանալ։ Փաշինյանը, որպեսզի հիմնավորի ՀՀ տարածքից Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը, հողերի հանձնումով մտահոգ եւ Արծվաշենի մասին հիշեցնող քաղաքացուն նախօրեին ասաց․ «Մենք՝ ինքներս էլ ունենք խնդիր. Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում»։ Ապա Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանին հանձնվելիք 3 տարածքների մասին, սակայն նշել է 2-ը՝ Բարխուդարլի, Խեյրիմլի։

Խեյրիմլին Կիրանց գյուղին կպած փոքր գյուղ է, որի տարածքը՝ քանդված տներով, 1990-ական թվականների սկզբից գտնվում էր ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ 2024թ․ գարնանը, սահմանազատման անվան տակ, Կիրանցի 15 հեկտար հողերի հետ Խեյրիմլիի տարածքներն արդեն իսկ հանձնվել են Ադրբեջանին։ Իջեւան քաղաքից սերված Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հիշում, որ Իջեւան համայնքի Կիրանց գյուղին կպած Խեյրիմլիի տարածքները 2 տարի առաջ հանձնել է, կա՛մ էլ միտումնավոր խաբում է։ Բարխուդարլին եւ Սոֆուլուն խորհրդային շրջանում փոքր գյուղեր էին` Իջեւան-Այգեհովիտ ճանապարհին, որոնք վարչատարածքային առումով պատկանում էին Ադրբեջանի Ղազախի շրջանին։ Դրանք 1990-ականներից ավերակ վիճակում են։ Ադրբեջանը պահանջում է խորհրդային շրջանում 4 անկլավների՝ Բարխուդարլուի, Սոֆուլուի, Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասքիպարա) եւ Տիգրանաշենի (Քյարքի) հանձնումը։ Այդ տարածքների խնդիրը միշտ միասին է դիտարկվել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը լղոզված, կիսատ, ոչ հստակ պատասխան է տալիս։ Երբ հողերի առաջիկա հանձնումով մտահոգ քաղաքացին հարցնում է՝ «ստացվում է, որ հիմա մենք օկուպա՞նտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ», Փաշինյանը նորից մանիպուլյացիա է անում. «Լսեք, հիմա այդ տերմիններն այլեւս անցյալում են, որովհետեւ կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետեւանքները»։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարված չէ, Փաշինյանի իշխանությունը ոչ թե հակամարտության հետեւանքներն է հաղթահարում, այլ Ադրբեջանին նոր տարածքներ է հանձնում։ Քաղաքացու այն դիտարկմանը, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», Փաշինյանը նշել է. «Չկա տենց բան, էդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Մենք ասում ենք, որ ռազմավարական գործարքի էությունը հետեւյալն է. երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգային ճանաչում ունեցող տարածքների վրա, եւ ժողովուրդները՝ Ղարաբաղի ժողովուրդը, տնավորվում է այստեղ, մեր մյուս փախստականները՝ եղբայրներն ու քույրերը, տեղավորվում են այստեղ, եւ մենք կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դուրս ենք գալիս պանդուխտի եւ գաղթականի տրամաբանությունից եւ փակում նաեւ այդ էջերը։ Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին»։ Փաշինյանը, իհարկե, ստում է` ոչ թե ընդդիմությունն է խոսում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, այլ դրա մասին պարբերաբար հայտարարում է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի պետբյուջեից ֆինանսավորում է այդ անվանումով հասարակական կազմակերպությունը, Հայաստան տեղափոխվողների ցուցակներ են կազմում եւ այլն։

Փաշինյանի կողմից որպես հանձնվելիք տարածք Բարխուդարլիի հիշատակումից կարելի է կռահել, որ ԱԺ ընտրություններով ՔՊ-ական իշխանության վերարտադրման դեպքում Ադրբեջանին են հանձնելու նշված 4 անկլավները եւ այդ գործընթացն անվանելու են սահմանազատման շարունակություն։ Այդ 4 գյուղերի տարածքները հանձնելու հետեւանքով խախտվելու է Հայաստանի մյուս տարածքների կապը Սյունիքի հետ, Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցությունում մեծ դժվարություններ են առաջանալու, հանրապետության հյուսիս-արեւելյան տարածքների եւ Լոռու թիկունքն անպաշտպան է դառնալու, Հայաստանը սնուցող մայր գազատարը հայտնվելու է նորահայտ սահմանից 30 մետր հեռավորության վրա եւ այլն»։