Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են ագրեսիվ ձեւով թիրախավորել բռնի տեղահանված, տնից ու հայրենիքից զրկված արցախցիներին, նրանց նկատմամբ ատելության խոսք կիրառել եւ նրանց մեղադրել իրենց հայրենիքի կորստի համար: Համացանցում ինչ-որ անհայտ տեսանյութ է հրապարակվել, որում դիմակավորված անձինք իբրեւ թե Արցախի բարբառով Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Այդ տեսանյութը ոչ մի լրատվամիջոց չի տարածել, բացի ՔՊ-ին առնչվող լրատվամիջոցներից ու ՔՊ անդամներից: Թե որքանով է այդ տեսանյութն իրական, ով է այն նկարահանել, ինչ նպատակով, արցախցինե՞րն են խոսում, թե՞ հատուկ արցախցիների բարբառով են խոսում, անհայտ է: ՔՊ-ն ինֆորմացիոն առիթ է ստացել` ողջ թիմով արցախցիների դեմ նորից գրոհ սկսելու համար: Քանի օր է՝ ՔՊ-ական բետեեռները ֆեյսբուքյան լայվերի ու գրառումների միջոցով արցախցիներին են թիրախավորում: Սա էլ, կարծես, քիչ էր, Նիկոլ Փաշինյանը Երեւանի փողոցներում արցախցիների հետ է ընդհարվում: Իսկ արցախցի Արտուր Օսիպյանը, որը նախկինում ջերմեռանդ նիկոլական էր եւ ակցիաներ էր կազմակերպում Արցախի նախագահ Շահրամանյանի դեմ, վերջին հայհոյանքներն էր տեղում Ռուբեն Վարդանյանի հասցեին, հայտնվեց անհավասարակշիռ վարչապետի թիրախում, ապա ձերբակալվեց: Նիկոլ Փաշինյանն այնքան հունից դուրս եկավ, որ սկսեց ափսոսանք հայտնել, թե ինչու Օսիպյանը չի զոհվել։ «Ինչո՞ւ չես զոհվել, բա գնայիր զոհվեիր, խի՞ ես կենդանի»,- բղավում էր նա՝ մոռանալով, որ իր թիմում հիմա «չզոհված» արցախցիներ են աշխատում, օրինակ` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետը եւ այլք: Ինչո՞ւ է ռեժիմը կրկին թիրախավորել արցախցիներին: Զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ:

- Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ասում են, որ արցախցիներն ահաբեկիչներ են` փորձել են ահաբեկչություն իրականացնել Փաշինյանի դեմ: Հավատո՞ւմ եք այդ մեղադրանքներին:

- Ազգի պառակտման նոր ձեւ է սա: Պետք է պարզել, թե ով կամ ովքեր են այդ ամենի կազմակերպման ետեւում կանգնած, թեպետ ես մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում ձեռագիրն է: Մեր հայ ազգն այնքան էլ մեծ ազգ չէ, եւ չի կարելի նման ձեւով ազգը հերթական անգամ պառակտել: Ընտրություններից հետո էլ կյանք կա, չի կարելի: Լավ կլինի, որ իրար երես նայելու տեղ թողնեն: Մանավանդ որ արցախցիների վիճակը վատ է, տուն-տեղ ենք կորցրել, ամեն ինչ թողել ենք այնտեղ, հիմա հերթական լարվածությունն են փորձում առաջացնել: Ինձ երբեմն թվում է, թե այս ամենն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում եւ իրականացվում:

- Հատկապես իշխանությունն է այդ ձայնագրությունները տարածում եւ արցախցիների դեմ ատելություն սերմանում:

- Դե, իրենց ձեռնտու է լարվածություն ստեղծելը: Սրանք կեղտոտ խաղեր են, որոնց չի կարելի տուրք տալ: Այն մեր ազգին վնասում է: Վաղը կվերանա այս մթությունը, նորից լույս կբացվի, եւ ես դեմ եմ, որ այսպես ազգին պառակտում են:

- Նիկոլ Փաշինյանը 5 հազար զոհ տալուց հետո ափսոսում է, որ բոլոր արցախցի տղամարդիկ չեն զոհվել` դեռ ապրողներ կան: Նա Արտուր Օսիպյանին ասում էր` ինչո՞ւ չես զոհվել:

- Ես այդ տղային ճանաչում եմ, նա միշտ ընդդիմություն է եղել: Ես նրա խոսքում ոչ մի ավելորդ բան չտեսա: Ուղղակի պատմում էր, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում, բայց վերջում ինչ ասես՝ ասաց այդ տղային, անեծքներ տվեց, չի կարելի…. չի կարելի նման խոսքեր ասել, կռվի ժամանակ պետք է հաշտության տեղ թողնել, չի կարելի կամուրջներն այրել անվերադարձ: Ճակատագիր է, մահացողները մահացան, ապրողներն էլ ապրում են: Ո՞վ էր ուզում, որ իր հարազատը զոհվի: Օրինակ` իմ եղբայրը զոհվեց, ո՞վ կուզենար, որ նա զոհվեր: Կռիվ էր, մի մասը զոհվեց, մի մասը` բախտի բերմամբ, թե պատահմամբ, ողջ մնաց, ես էլ ողջ եմ մնացել, ու ի՞նչ: Ո՛չ փախել ենք, ո՛չ վախեցել ենք, միշտ էլ թուրքի առաջ կանգնել ենք ու պատրաստ ենք եղել կռվելու: Հիմա ի՞նչ անենք: Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել: Մի քանի անգամ վիրավորվել եմ, բայց չեմ մահացել: Դե հիմա էդպես է ստացվել, ես ի՞նչ անեմ, իմ ճակատագիրն էլ այդպես էր: Տղայիս մոտ էլ լիքը սնարյադներ են պայթել, կողքի տղաները զոհվել են, ինքը` չէ: Ամեն մեկի ճակատին մի բան է գրված եղել: Քոռ գյուլլեն որ գալիս է, ոչ մեկի անեծքին ուշադրություն չի դարձնում: Անեծքը սատանայական բան է, մարդու մահը ցանկանալը` եւս: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում