«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այս ուղեցույցները, գրում է «Հետք»-ը։

Եվ ահա ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում, մայիսի 15-ից մինչեւ 31-ը քննարկման է դրվել 3 ուղեցույցները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը կազմել է Արդարադատության նախարարությունը:

Սահմանազատումն սկսվել է 2024-ի գարնանը

Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30-ին երկու կողմերի հանձնաժողովները ստորագրել էին իրենց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, իսկ ԱԺ-ն վավերացրեց նույն տարվա հոկտեմբերի 23-ին:

Բայց դեռ այս համաձայնությունից առաջ՝ 2024-ի ապրիլի 19-ին, կողմերն արդեն սկսել էին սահմանազատումը Տավուշի մարզի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում (տես ստորեւ՝ քարտեզում), ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես տավուշցիների շրջանում եւ ապա վերաճեց ավելի մեծ բողոքի շարժման («Տավուշը հանուն հայրենիքի»):

Այլ կերպ ասած՝ սահմանազատման պրոցեսն սկսվել էր՝ չսպասելով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատմանը:

Ընդ որում՝ տեղի է ունեցել ոչ միայն սահմանազատում (դելիմիտացիա), այսինքն՝ սահմանների ճշգրտում քարտեզի վրա, որն այս հանձնաժողովների փաստացի գործառույթն է, այլեւ կատարվել է սահմանագծում կամ դեմարկացիա, այսինքն՝ գետնի վրա, իրական պայմաններում սահման է անցկացվել՝ սահմանային սյուներ են տեղադրվել, փշալարեր են անցկացվել, Կիրանց գյուղի մոտ էլ պատ է կառուցվել: 

Իրականացված դեմարկացիայի ընթացքում հայկական զորքը վերը նշված 4 հատվածներում հետ է քաշվել: Եվ միայն մեկ՝ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածում է, որ ադրբեջանցիները հանել են իրենց մարտական դիրքը: Ընդ որում՝ խոսքն ընդամենը մեկ դիրքի մասին է, այնինչ առաջնագծից հանված հայկական մարտական դիրքերը մի քանիսն են եղել: Ամենակարեւորը՝ ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջողազի ջրամբարի պատվարի մոտ գտնվող իրենց այդ մեկ դիրքը հանելով, այն ընդամենը տեղափոխել են շուրջ 350 մ հեռու, բայց կրկին մնացել են ՀՀ սուվերեն տարածքում։ Պարզապես այս նոր դիրքի տարածքը դուրս է սահմանազատված ու սահմանագծված հատվածներից:

2024-ի գարնանը մեկնարկած այս գործընթացի ընդհանուր ընկալումն այն է, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման պայմաններում, ինչի մասին Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ակնարկում էր նաեւ Հայաստանի գործող իշխանությունը:

Ի՞նչ են անելու փորձագիտական խմբերը, 

եւ ինչպիսի՞ն է լինելու 

սահմանազատման քարտեզը

Ըստ երկու կողմերի համաձայնեցրած ուղեցույցների՝ ձեւավորվելու են սահմանազատման փորձագիտական խմբեր: Նկատենք, սակայն, որ նմանատիպ խումբ գոնե հայկական կողմից կար նաեւ 2 տարի առաջ: Մասնավորապես՝ 2024-ի ապրիլի 22-ին վարչապետ Փաշինյանը հայկական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու որոշում էր կայացրել: Այդ խումբը, մասնավորապես, պետք է գեոդեզիական չափումների արդյունքում տեղանքում հստակեցներ կոորդինատները, որոնց հիման վրա էլ պիտի կատարվեր սահմանազատումն ու սահմանագծումը: Խմբում ներգրավվել են ԱԱԾ, ՊՆ, ՏԿԵՆ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ, ինչպես նաեւ ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։

Առաջիկայում ձեւավորվելիք փորձագիտական խմբերը ենթարկվելու են հանձնաժողովներին:

Փորձագետներն աշխատելու են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերով, ինչպես նաեւ բոլոր նորմատիվ իրավական եւ այլ՝ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերով: Սրանից կարող ենք եզրակացնել, որ չկա քարտեզների եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերի օգտագործման սահմանափակում:

Խմբերը նաեւ տեխնիկական աշխատանք են կատարելու Երկրի հեռահար զոնդավորման (սահմանագծի տիեզերական նկարահանում) եւ/կամ ԱԹՍ-ից աերոլուսանկարահանման նյութերի ստացման ու մշակման ուղղությամբ: Բացի դրանից՝ սահմանազատման աշխատանքների կատարման ժամանակահատվածի համար ընդհանուր (պետական գաղտնիք կազմող տեղեկություններ չպարունակող) գեոդեզիական հիմք պիտի ստեղծեն, տեղագրական եւ գեոդեզիական աշխատանքներ կատարեն, մասնավորապես՝ տեղազննեն սահմանագծի ամբողջ երկայնքը, համաձայնեցնեն սահմանագիծը, սահմանազատման քարտեզի նախագիծ պատրաստեն, որի վրա կլինի համաձայնեցված սահմանագիծը, պետական սահմանագծի նկարագրության նախագիծ կազմեն եւ այլն:

Սահմանազատման քարտեզի վրա կարմիր հոծ գծով զետեղվելու է համաձայնեցված պետական սահմանագիծը։ Քարտեզը պետք է ընդգրկի սահմանի ամբողջ երկայնքը եւ յուրաքանչյուր կողմից 3 կմ լայնությամբ տեղանքի շերտ: Քարտեզի բոլոր թերթերը կազմվելու են ալբոմի ձեւով։ Թերթերի համարակալումը սկսվելու է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածից՝ արեւմուտքից դեպի արեւելք ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ ալբոմում նախ լինելու են Տավուշի, ապա՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, վերջում՝ Սյունիքի սահմանազատված հատվածների քարտեզները:

Հիշեցնենք՝ դեռ 2025-ի հունվարին 16-ին երկու հանձնաժողովները համաձայնել էին պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքներն սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետից, ու շարունակել դեպի հարավ՝ մինչեւ Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանային հատման կետը:

Սահմանազատման քարտեզի ալբոմը կազմվելու է երկու օրինակով, յուրաքանչյուրում լինելու է հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Նմանապես կազմվելու է Հայաստան-Ադրբեջան պետական ամբողջ սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը: Սա եւ քարտեզի ալբոմը որպես հավելված կցվելու են ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին:

Սահմանազատման քարտեզի հիմքը լինելու է 1:25000 մասշտաբի աշխատանքային քարտեզը, որն արտապատկերելու է պետական սահմանագիծը ու հիմք է ծառայելու՝ փորձագետների կողմից պետական սահմանի սահմանազատման համապատասխան աշխատանքների կատարման համար: Հանձնաժողովների պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանագծի առանձին հատվածների համար կարող են ստեղծվել ավելի խոշոր մասշտաբների աշխատանքային քարտեզներ։ Աշխատանքային քարտեզն ստեղծվելու է АrсGIS եւ Панорама ծրագրային համալիրում կամ հանձնաժողովների կողմից համաձայնեցված այլ ծրագրային ապահովմամբ:

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ 

2024-ի եւ այսօրվա 

գործընթացների միջեւ հակասություն չկա

Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին «Հետքը» հարցրել էր, թե արդյոք հակասություն չկա ներկայում սահմանազատման քարտեզի ստեղծման ուղեցույց մշակելու եւ սրանից 2 տարի առաջ՝ 2024 թվականին, առանց նման ուղեցույցի, Տավուշի ուղղությամբ սահմանազատում ու փաստացի նաեւ սահմանագծում կատարելու միջեւ: Իսկ եթե հակասություն չկա, ապա ինչու՞ (փոխվարչապետին խնդրել էինք մանրամասնել պատճառը): Մեր հարցմանը պատասխանել է Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը, որն այս հարցին ընդամենը արձագանքել է. «Ոչ, չկա հակասություն»։ Պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել:

Հավելենք, որ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածների սահմանազատումը, ինչպես 2024-ի մայիսին հայտարարել էր ԱԳՆ-ն, իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թ.:

Բայց եթե 2024-ին ԱԳՆ-ն հայտարարում էր, որ գեոդեզիական չափումներով հստակեցված կոորդինատների ու վերոնշյալ խորհրդային քարտեզի հիման վրա երկու կողմերը համաձայնեցրել են այդ 4 հատվածներում հայ-ադրբեջանական սահմանագծի արձանագրություն-նկարագրությունը՝ համապատասխանեցնելու ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին, ապա վերոնշյալ 3 ուղեցույցներում եւ 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգում որեւէ կետ չկա ԽՍՀՄ փլուզման պահին գոյության ունեցած հայ-ադրբեջանական սահմանը «վերականգնելու» մասին: 

Եվ եթե հաշվի ենք առնում, որ հայ ու ադրբեջանցի փորձագետներն աշխատելու են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերով (ենթադրաբար, ադրբեջանցիների համար այդպիսիք են լինելու նաեւ իրենց այն քարտեզները, որոնցում 2020 թ. պատերազմից հետո օկուպացված ՀՀ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական), ինչպես նաեւ բոլոր նորմատիվ իրավական եւ այլ՝ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերով, ապա, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, հարց է ծագում, թե արդյոք ՀՀ գործող իշխանությունը կարող է դիմակայել Ադրբեջանի հավանական նոր ռազմաքաղաքական ճնշումներին եւ տեր կանգնել, մասնավորապես, Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքների վերադարձին: