Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

Նույն ձևով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը խուլիգանություն է: «Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք»,- ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն Արաբկիրում երեկ այսպես է իր էջում բնութագրել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Պարզվում է՝ հենց Զարուհու տան մոտ է Փաշինյանն իր քարոզն իրականացրել: Նրան տեսնելով՝ վարչապետը սկսել է բղավել․ «Ստահակ, դու Սերժ ես, դու Ռոբ ես» եւ այլն: Թեեւ, ինչպես իրավացիորեն նկատում է Էդմոն Մարուքյանը, ոչ ոք Զարուհուց շատ չի քննադատել Սերժին ու Ռոբին:

«Ես մեր տան մոտ էի, նա այնտեղ քարոզարշավ էր անում, հեռու էի, չեմ լսել, թե ինքն ինչ է գոռում, հետո տեսանյութով եմ տեսել: Բայց նա ինձ տեսել է, սկսել է գոռգոռալ»,- պատմում է Փոստանջյանը: Այլ կերպ ասած՝ նա կարմիր կտորի դեր է կատարել կատաղած ցլի համար: Բայց ի՞նչ է եղել ի սկզբանե, ինչո՞ւ է այսչափ հունից դուրս գալիս Փաշինյանը` իրեն տեսնելով, գուցե ինչ-որ պատճա՞ռ կա: «Չեմ կարող ասել հստակ: Երեւի, որովհետեւ տեսել եմ իրեն վատ վիճակներում, հիստերիայի մեջ ընկած: Եղել է, որ առաջարկել է իր հետ «Ելք» դաշինքով հանդես գալ, հիշո՞ւմ եք, ես մերժել եմ, գուցե դրանից է, գուցե՝ 16 տարի առաջվա դեպքերից»։ Եվ պատմում է, որ 16 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր, իրեն գիշերով զանգահարել է Աննա Հակոբյանը, թե դիմակավորված անձինք հարձակում են գործել` ամուսինը ահավոր վիճակում է: «Ես այդ պահին երեխայիս կրծքով կերակրում էի: Այդ ժամանակ փաստաբաններն իրավունք չունեին մուտք գործել մեկուսարանի տարածք, օրենքը թույլ չէր տալիս: Նրա փաստաբանները չէին կարողացել գնալ, միայն պատգամավորներին էին թույլ տալիս: Կինն ասաց՝ խնդրում եմ, էլի, անպայման գնանք, ես կգամ քո հետեւից: Էնպես խոսեց, որ ընտրություն չունեի, երբ նման բան են ասում, չես կարողանում մերժել: Գնացինք, ամբողջ գիշեր այնտեղ ենք եղել»,- վերհիշում է Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում:

Նա ասում է, որ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ հարձակում է եղել, ովքեր են եղել, ինչ են արել իրեն: «Էն բառերը, որ երեկ գոռգոռում էր, նույնը այն ժամանակ էր գոռգոռում՝ ուզում եք էս անեք, ուզում եք էն անեք, ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել: Իր խնդիրն այն էր, որ իրեն չթողնեն «Կոշում», տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, եւ այդպես էլ եղավ: Մենք մնացինք մինչեւ լույս, ու դրանից հետո նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Փոստանջյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ խաբում էր, մանիպուլացնում էր ձեզ, պարզապես ուզում էր տեղափոխվել այլ ՔԿՀ, պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ինքը կիմանա, պետք է իրենից հարցնել»: Մայիսի 18-ին Փաշինյանի հունից դուրս գալը զայրացրել է իրավապաշտպանին: Նա իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է վարչապետի վարքագծի պատճառները՝ նշելով, որ դա գալիս է անցյալի վախերից, ենթագիտակցական բարդույթներից, սեփական անխոցելիության զգացողության կորստից, ներքին խուճապից` քաղաքացիների քննադատության հետեւանքով, «Կոշ» ՔԿՀ-ում իրեն «կզըցնելու», «չոքըցնելու» եւ համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներն են դեր խաղացել: Այս բառապաշարը փաստաբանն այդ բարդույթներով է բացատրում: Նա Փաշինյանին անվանում է «քաղաքական դիջեյ», «փողոցային Շարիկով», որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելը, այլեւս պահանջված չէ:
«Հայտնվելով սուր սթրեսի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին՝ նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թեւից, եւ պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ կզըցնելու եմ, չոքըցնելու եմ, կոխելու եմ»,- գրել է Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ինչն է Փաշինյանի պահվածքում ամենաշատն իրեն զայրացրել, փաստաբանը պատասխանում է. «Ֆիզիկական հպումը մարդուն, օտար կնոջն անթույլատրելի է: Ինչ ծայրահեղ վիճակում պետք է նա լինի, որ կպչի օտար կնոջը: Նույն ձեւով այդ գիշերը, Կոշի բանտում նա իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի»: Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա դիմակավոր անձանց հարձակման վերաբերյալ քրեական վարույթը 2020 թվականին վերսկսվել էր` հավանաբար, հենց Փաշինյանի պահանջով: Ճիշտ է, նա այլ կերպ է դա ներկայացնում:

«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պե՞տք է հետաքրքրվեմ, թե՞ չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020-ին: Ըստ նրա, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել, գնացել է ցուցմունք տալու: Թե ինչ եղավ այդ գործի ճակատագիրը, դատախազությունը չի հայտնում, գրավոր հարցում են պահանջում: Հայտնի է, որ 2020 թվականին այս գործով հարցաքննել էին այն ժամանակվա «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լյովա Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, նա ասել էր, որ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ այդ դեպքի հետ: Նրան մեղադրանք չի առաջադրվել: Չի բացառվում, որ հարձակում չի եղել»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում