Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

Այդ կրկեսի մեյմունին` նախարար, մյուսին էլ վարչապետ անվանելը վիրավորական է․ «Հրապարակ»

Անեծքներ, սպառնալիք, գոռգոռոց. Նիկոլ Փաշինյանը հիստերիայի ու գերդոզավորված ատելության խոսքի մաստեր կլաս է ցուցադրում: «Քաղաքում սատանա կա», «դեղերն էսօր չի խմել», «ե՞րբ ենք ազատվելու էս տեսարաններից»․ այսպես են արձագանքում օգտատերերը նրա անհավասարակշիռ պահվածքին: «Եթե Դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին կզացրել եմ եւ կզացնելու եմ»,- իրեն քննադատած կնոջ վրա Արաբկիրում բղավում էր քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը։

Արաբկիրում նրան մոտեցած կինն ընդամենը ասել էր` ես հայ եմ․ «Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ Ձեր աչքերի մեջ ու ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ երեխեքին, իմ ուրախությունը։ Դուք փորձեցիք մեզ կզացնել, բայց Դուք եք կզել։ Դուք գիտե՞ք քանի բարձրաստիճան սպա անհետ կորած ունենք։... Ութ տարի մի լավ բան անեիք, առողջապահության ապահովագրությունն էլ իմ հաշվին եք արել»։ Տեղի ունեցածից հետո պարզվեց, որ տիկինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայում է աշխատում` գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանն է, 44-օրյա պատերազմում անհետ կորած բժիշկ, բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը: Դեպքից հետո տեղեկություն տարածվեց, որ քաղաքապետարանից պոլիկլինիկայի տնօրենին հրահանգել են` նրան ազատել աշխատանքից, տնօրենն ասել է` դիմում գրի, տիկինը հրաժարվել է, տնօրենը որոշել է գրավոր նկատողություն տալ: Մենք զրուցել ենք Արփինե Սողոյանի հետ:

- Ձեր դուստրը` փաստաբան Տաթեւիկ Սողոյանը հայտնեց, որ դատարան դիմելու անհրաժեշտություն չի տեսնում, չնայած Փաշինյանը քաշքշել էր Ձեզ, սպառնալիքներ տեղացել: Համաձա՞յն եք Ձեր դստեր հետ, որ չարժե դատական հայց եւ պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել: ՔՊ-ականներն ամեն պատեհ-անպատեհ առիթով դատարան են դիմում:

- Ինչի՞ կհասնենք, եթե դատարան դիմենք: Միեւնույն է` Նիկոլի դատավորները չեն քննելու այդ գործը, իսկ մեր նպատակը Նիկոլին մեր երկրից վռնդելն է: Հիմա եթե ես դատի տամ Նիկոլին, դա կլինի ժամանակի կորուստ, ավելի լավ է՝ մեր ուժերը, մեր էներգիան ներդնենք, դրան քշենք, պրծնենք էդ չարիքից: Այն, ինչ Նիկոլն արեց երկուշաբթի օրը, դա իր գործած հանցագործություններից ամենաբարին էր, նա ավելի գլոբալ հանցագործություններ է կատարել, եւ օրը գալու է, պատասխան է տալու այդ ամենի համար: Անիմաստ եմ համարում Նիկոլին դատի տալը, նա ամբողջ իրավական համակարգն իր ձեռքն է վերցրել, չկա արդարադատություն, մեր աչքի առաջ սրբազաններին են դատում` ոչ մի բանի համար: Նայում ես նրանց դատական նիստերը, ուղղակի ապշում ես: Իրավիճակը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան ողբերգական: Դատարկ տարածության մեջ` առանց պատճառի սրբազաններին են պահում, նման դատական համակարգից ի՞նչ լավ բան կարելի է սպասել եւ դեռ մի բան էլ` դատական հայց ներկայացնել: Մենք մեկ գերնպատակ ունենք այսօր` Նիկոլին ու իր ոհմակին քշել, եւ վերջ: Այ, դրանից հետո Նիկոլին Գինեսի գրքում են գրանցելու՝ որպես ամենաշատ հանցանքներ գործած արարածի:

- Ինչո՞ւ է Ձեզ նկատողություն տվել պոլիկլինիկայի տնօրենը: Աշխատանքի ժամի՞ն էիք Փաշինյանի քարոզարշավին գնացել:

- Այո, ժամը 10:00-ին ես պետք է աշխատանքի ներկայանայի, սակայն ներկայացա 10:30-ին: Այդ հանդիպումը պատահական չէր, ես գիտեի, որ նա գալու է: Պարեկներից իմացա, որ նա գալիս է իմ շենքի մոտ քարոզարշավի եւ նպատակային պատրաստվեցի, որ ես էլ մասնակցեմ: Հետո տնօրենին ներկայացրի, գրեցի, որ աշխատանքից ուշացել եմ` խիստ անձնական պատճառներով, իսկ արարքս չցանկացա մեկնաբանել: Նկատողություն ստացել եմ, սակայն ես ավելի ծանր սցենարների էլ էի պատրաստ ու ոչ մի բանից չեմ նեղվում:

- Ստիպե՞լ են Ձեզ ազատման դիմում գրել:

- Նման խոսակցություններ եղել են, սակայն դրանք անցան-գնացին, ոչ մի ընթացք չստացավ:

- Իսկ նկատողությունը չե՞ք ցանկանում բողոքարկել դատական կարգով:

- Չէ, ես իմ ժամանակն ու էներգիան միայն մեկ ուղղությամբ եմ աշխատեցնում` քշել Նիկոլին:

- Ի դեպ, երբ Փաշինյանը սպառնալիքներ էր տեղում, առողջապահության նախարարը գլխով հավանության նշան էր ցույց տալիս:

- Որովհետեւ նա Նիկոլի խամաճիկն է, ի՞նչ ասես նմանին: Մի առողջապահության նախարար, որ ամբողջ օրը փողոցներում պարի, էլ չեմ ասում, որ դա կնոջը սազական չէ, ի՞նչ ասես էլ նրա մասին: Ես այնպիսի նախարարներ եմ տեսել իմ կյանքում, որ անգամ ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, խիստ վիրավորական է նման մեկին, այդ կրկեսի մեյմունին անվանել նախարար, դա շատ վիրավորական է, ինչպես որ Նիկոլի նման մեկին վարչապետ անվանելն է վիրավորական: Օրինաչափ է նման նախարարներ ունենալն այսօր: Նիկոլի վարչապետության ժամանակ չեն կարող ավելի խելացի, ավելի լուրջ կամ ավելի պետականամետ անձանց պաշտոնների նշանակել: Դրա համար պետք է այդ ոհմակը քշել:

- Իսկ շա՞տ մարդ կար Ձեր թաղամասից այդ հավաքին:

- Մեր թաղամասից 10-15 մարդ էր միայն:

- Համացանցում Ձեզ հերոսացնում էին, անգամ գրում էին, որ այն, ինչ չի արել ընդդիմությունն այս հինգ տարվա մեջ, Դուք արեցիք մի րոպեում: Իսկ բացասական կարծիքներ լսե՞լ եք Ձեր մասին:

- Ես չեմ կարծում, որ ես հերոս եմ, պետք չէ մեր հերոսների գործը նսեմացնել: Վատ մեկնաբանություններ էլ կլինեն, ես մեկ-երկու նման մեկնաբանություն տեսա, սակայն դրանք ինձ վրա չեն ազդում, ես ունեմ գերնպատակ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, եւ գնում եմ այդ ուղղությամբ: