Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
Մամուլ

Փաշինյանը զգում է, որ հողը փախչում է ոտքերի տակից. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի երկրորդ շաբաթն է լրանում, բայց պետությունն 8 տարի ղեկավարած եւ եւս 5 տարի ղեկավարելու հայտ ներկայացրած անձը իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ելքերի մասին խոսելու փոխարեն սպառնում է ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլեւ՝ շարքային քաղաքացիներին։ Կալանավորում է իրեն քննադատողներին, մատ է թափ տալիս, մուննաթ գալիս, հաշիվ պահանջում, թե ինչու չեն մարդիկ զոհվել պատերազմում, ինչու են կենդանի մնացել։


Սկզբում թվում էր, թե իր կռիվը միայն ընդդիմադիր թեկնածուների, գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանի դեմ է, որին սպառնում էր բոմժ դարձնել, սակայն հետո պարզվեց, որ Փաշինյանի թիրախում բոլորն են, որոնց սպառնում է «կզզըցնել», «սատկացնել», խոսում է «Գագիկ Ծառուկյանի լակոտին փակելու» մասին, ուզում է խլել «Արարատցեմենտը», Ռոբերտ Քոչարյանին կրկին բանտարկել` Մարտի 1-ի գործով: Արցախցի մարդուն, որն ընդամենը հարցեր էր տալիս նրան, կալանավորեցին։ Նրան քննադատող բժշկուհուն ուզում էին ազատել աշխատանքից: Վանաձորում հանրահավաքի ժամանակ էլ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի դեմ, հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Թեւանյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին ծառայող ու պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, փրփուրներից է կախվում»: «Փաստացի, ինքը հրահանգներ է տալիս իրավապահներին ու ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում դեմ գործ հարուցեն: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով»,- ասաց Թեւանյանը: ԲՀԿ-ն էլ հայտարարեց. «Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է եւ նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլեւ խախտելով իրավական պրակտիկայի եւ միջազգային փորձի տրամաբանությունը»: Փաշինյանը Վանաձորում անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի գործին. «Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի»: Բայց գործն արդեն ավարտված է, վաղեմությունն էլ անցել է․ եթե անգամ Փաշինյանը շատ ցանկանա, դա հնարավոր չէ:

«Սամվել Կարապետյանը, որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում»,- մի հայտարարություն էլ Կարապետյանի մասին արեց, մինչդեռ արդեն մոտ մեկ տարի է՝ խլել են ՀԷՑ-ը, բայց ոչ մի քրեական գործ ընթացք չի ստացել, որովհետեւ հանցակազմ չեն գտնում: Սա էլ է սուտ ու կեղծիք:

Սուրեն Պապիկյանն էլ, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց, թե ինչու Կարապետյանների գերդաստանի 6 տղաներից ոչ մեկը չի զոհվել 44-օրյա պատերազմում։ Ի՞նչ բացատրություն տալ Փաշինյանի եւ իր խմբակի այս մերժելի պահվածքին, սպառնալից հայտարարություններին: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որի անունն էլ էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ, մեզ ասաց, թե առաջիկա օրերին վարչության նիստ կանեն ու իրենց գնահատականը կտան։ Հավելեց միայն, որ այսպիսի խայտառակ նախընտրական շրջան ինքը չի հիշում․ «Բայց բացատրել դա, նշանակում է կրկնել այն ամենը, ինչի մասին վերջին 5 տարում ես մշտապես խոսել եմ»։

Փաշինյանի երբեմնի գաղափարակից, նրա «Հայկական ժամանակում» 10 տոկոսի փայատեր Պետրոս Մակեյանը եւս վկայեց. ինքը 1995-2021 թթ․ բոլոր ընտրական գործընթացներին մասնակցել է, բայց նման խայտառակ քարոզարշավ չի տեսել․ «Իշխանությունը սովորաբար պետք է լինի զուսպ, հավասարակշռված, ցանկացած ակտիվ գործընթացի համար պատասխանատուն իշխանությունն է, բայց այսօր Նիկոլն ինքն է նախաձեռնում այս անկայուն իրավիճակը, գուցե այն պատճառով, որ ինֆորմացիա ունի՝ իր տակից հողը փախչում է, եւ ուզում է արտակարգ իրավիճակ ստեղծել` չեղարկել ընտրությունները, կամ էլ իր արտաքին տերերն են նման հրահանգ տվել՝ երկրում քաոս ստեղծել, որ կարողանան կառավարել։ Ես չեմ կարծում, թե այս ամենն արվում է սեփական ընտրազանգվածի, տատանվողների համար, ինքն իր ընտրազանգվածի հետ հաշվի չի նստում, ընտրազանգվածն իր գործիքն է, ինքը խոշոր խաղերի մեջ է, եւ տերերի հետ է իր հարցուպատասխանը, կամ-կամ-ի վրա է դրված։ Մայիսի 28-ից հետո հստակություն կլինի՝ Նիկոլին պահելո՞ւ են, թե՞ փոխելու։ Այդ օրը զորահանդես է անելու, բայց ներսի լսարանին է դա ուղղված, հիշում եք, չէ՞, Ալիեւի առջեւ արդեն արդարացել է, որ շքերթն ուժի ցուցադրություն չէ` հաշվետվություն է տալիս: Նախապես արդարացավ, որ Ալիեւը չմեղադրի, բայց իրականում այդ օրվանից հետո պարզ կդառնա՝ իրեն կպահեն, թե՝ ոչ»։ Մակեյանի խոսքով, Փաշինյանը Հայաստանը դարձրել է Հյուսիսային Կորեա, եւ քաղաքացիների հետ նրա շփումներն էլ դրա մասին են վկայում