Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավում «մարտեր առանց կանոնների» ժանրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի վարքը, ինչպես արդեն գրել էինք, անհանգստացնում է նաեւ յուրայիններին։ ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կարծում են, որ իրենց առաջնորդի անհավասարակշիռ պահվածքը, հատկապես քաղաքացիների վրա մատ թափ տալը, վիրավորելն ու սպառնալն իրենց ոչ թե առավելություն են բերելու, այլ՝ վարկանիշի կորուստ։
Սակայն, ինչպես մեր աղբյուրն է նշում, Փաշինյանի հաշվարկը բոլորովին էլ այն չէ, որ քարոզարշավի ընթացքում կարող է վարկանիշ բարձրացնել, հանրային կարծիք փոխել՝ հօգուտ իրեն, նա վաղուց է հասկացել, որ տանուլ է տալու քաղաքակիրթ պայքարում, չի կարողանալու պատասխանել ո՛չ ընդդիմախոսների, ո՛չ շարքային քաղաքացիների փաստարկներին, ուստի անցել է պլան Բ-ին։ Իսկ այդ պլանը կազմված է տեռոր անելու, սպառնալու, ղժղժալու, վախեցնելու գործիքներից, որով փորձում է հասնել նրան, որ առանց այն էլ Հայաստանի քաղաքական դաշտից հիասթափված հանրության մի որոշ հատված վերջնականապես հիասթափվի, հույսեր չկապի ընտրությունների հետ եւ որոշում կայացնի հունիսի 7-ին չգնալ ընտրատեղամաս։ Իսկ հայհոյանքն ու ղժղժոցը ակտիվացնեն գռեհիկ, ստորին խավին, որը 2018-ի հեղափոխական էյֆորիային է կարոտել եւ կարող է գնալ ընտրության, որ «նախկինները հետ չգան»։

Փաշինյանի հույսն այն է, որ ընտրություններում 50 տոկոսից ցածր մասնակցություն կգրանցվի, իսկ ինքը կմոբիլիզացնի իշխանական զանգվածին ու հասարակության անկիրթ հատվածին, կտանի տեղամասեր եւ փոքրաթիվ մասնակցության պարագայում կհաղթի։ Փաշինյանն ակնհայտորեն կտրվել է իրականությունից, ժողովրդի հետ չի շփվում, հակառակ դեպքում կտեսներ, կհասկանար, որ վերջին օրերի իր պահվածքն ավելի շատ հակառակ էֆեկտն է թողել․ եթե տատանվող ընտրազանգվածի ներկայացուցիչները մինչեւ վերջերս երկմտում էին՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, ապա բժիշկ տիկնոջ, արցախցի տղամարդու հետ միջադեպերից հետո այլեւս հասկացել են, որ իրենցից յուրաքանչյուրը Փաշինյանի վերընտրվելուց հետո կարող է հայտնվել նրանց կարգավիճակում։
Մեր իշխանական աղբյուրը խոստովանեց նաեւ, որ Փաշինյանի մյուս հաշվարկն այն է, որ բռնաճնշումների ենթարկեն ընդդիմադիր մրցակիցներին։ Սկզբում մտածում էին խաղից դուրս թողնել Սամվել Կարապետյանի ուժին, եւ դա էր նաեւ պատճառը, որ նման քանակի կեղծ վարույթներ էին հարուցում ընտրակաշառքի վերաբերյալ, ինչ-որ ձայնագրություններ դնում շրջանառության մեջ, մարդկանց կալանավորում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե գործ ունեն ընտրազեղծարար ուժի հետ, ապա հիմա կարծես թե հասկացել են, որ չեն մարսի Կարապետյանի ուժին խաղից դուրս թողնելը, եւ հիմա նրա փոխարեն դիտարկում են Գագիկ Ծառուկյանին։

Իմաստն այն է, որ ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը չեզոքացվի։ Բայց դա անելու են ոչ թե իրավական ճանապարհով, այլ փորձելու են ճնշել Ծառուկյանին, որ նա իր կամքով «զադնի դնի» եւ դուրս գա ընտրապայքարից, քանի որ ԲՀԿ-ի գրանցումը կասեցնելը հեշտ չէ։ Այս սցենարի շրջանակներում է հարուցվել Անդրանիկ Թեւանյանի գործը, որին առավոտ շուտ ձերբակալեցին, եւ առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք նրա կուսակցության գրասենյակում խուզարկություններ արեցին։ Զուգահեռ, խուզարկություններ էին կատարում նաեւ ԲՀԿ ցուցակի թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիում գտնվող բնակարանում։ Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը սպառնացել էր Գագիկ Ծառուկյանից վերցնել «Արարատցեմենտ» գործարանը, եւ անգամ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Սակայն ԲՀԿ-ի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է՝ «զադնի» չի լինելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում