«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Հարցումներում հաղթեցինք, սոցցանցերում հաղթեցինք, տրամադրություններում հաղթեցինք, բայց իշխանությունը մնաց նույնը. Քաղաքագետ

«2021-ին մենք արդեն տեսել ենք «չակերտավոր հաղթանակի» վտանգը։ Նույն 2021-ին ընտրություններից օրեր առաջ հրապարակված վերջին Gallup-ում «Հայաստան» դաշինքը ներկայացվում էր առաջատար՝ 28.7%, իսկ ՔՊ-ն՝ 25.2%։ Հանրային տրամադրության մեջ ձևավորվում էր մի վտանգավոր համոզմունք՝ «արդեն հաղթել ենք»։ Հետո եկավ ընտրության գիշերը և պարզվեց լրիվ այլ պատկեր՝ ՔՊ-ն ստացավ 53.95%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21.11%։ 2021-ի գլխավոր դասը հենց սա էր և ընդդիմադիր ընտրողը մեկ անգամ արդեն ապրեց հարցումային հաղթանակի էյֆորիա, որը չվերածվեց իրական քաղաքական հաղթանակի»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նա շարունակում է.

«Հարցումներում հաղթեցինք։ Սոցցանցերում հաղթեցինք։ Տրամադրություններում հաղթեցինք։ Բայց իշխանությունը մնաց նույնը։

Ուստի եթե 2026-ին՝ ընտրություններից 15 օր առաջ, կրկին կան թվեր, որոնք շատերին կարող են ներշնչել, թե «արդեն հաղթել ենք» կամ «էս կերպ հաղթելու ենք», իսկ մյուսներին էլ «պարտվել ենք», «իմաստ չունի» տրամաբանություն, ապա պետք է հիշել մեկ պարզ ճշմարտություն: Իրական հաղթանակը կամ պարտությունը ոչ Gallup-ում և ոչ էլ IRI-ում չէ և ոչ էլ նրանց մեթոդաբանություններում: IRI-ում ընդդիմությունը փոքր է երևում, որովհետև ընդդիմադիր պոտենցիալը դիրքավորված է undecided/refused դաշտում, իսկ MPG-ում այդ պոտենցիալը արդեն «բաժանված» է ընդդիմադիր ուժերի միջև։ Իրական հաղթանակը միայն մեկն է՝ քվեատուփում արձանագրված արդյունքը և քվեատուփի մոտ հասցված ձայնի և արդյունքում այնտեղ առկա հաղթանակը: Այդ հաղթանակի անունն է շուրջ 44% չկողմնորոշվածների ուղեղներին և սրտերին տիրելու արվեստ:

2021-ի ամենավտանգավոր հոգեբանական թակարդը այն էր, որ մտածում էին «արդեն հաղթում ենք», «իմ մեկ ձայնը ոչինչ չի փոխի», «ամեն ինչ արդեն որոշված է» և սահմանափակում իրենց մասնակցությունը գործընթացներին և ընտրությանը։ Հենց այդ կետից էլ սկսվում է քաղաքական թուլացումը։ Հենց այդ կետից էլ շատ հաճախ սկսվում է պարտությունը։

Եթե 2026-ին իսկապես կա փոփոխության հնարավորություն, ապա դրա բանաձևը շատ պարզ է՝ ոչ թե հաղթանակի զգացում ընտրությունից առաջ, այլ հաղթանակի աշխատանք մինչև վերջին օրն ու ժամը գետնի վրա անհոգնել։ Մեզ երկրորդ «չակերտավոր հաղթանակ» պետք չէ։ Մեզ պետք է իրական հաղթանակ՝ մասնակցած, մոբիլիզացված, պաշտպանված և քվեատուփում արձանագրված հաղթանակ։ Դրա համար կա այլևս շատ սահմանափակ ոչ թե 150 այլ 15 օր և նախընտրական մարաթոնի ողջ կերպը միշտ փոխվում է էստեղ ՝ ում մոտ կհատի քաղաքական շնչառությունը, իսկ ում մոտ կբացվի երկրորդ շնչառություն:

P.S. Իսկ մինչ այդ 300.000 ադրբեջանցիների Հայաստանում չվերաբնակեցնելու «երաշխիք» տվողին և դա բացառողին պետք է տեղեկացնել , որ ողջ նախընտրական Հայաստանը՝ «երաշխավորի» ընդդիմադիրներից սկսած և « երաշխավորի» կողմնակիցներով վերջացրած շուրջ տաս օր է քննարկում է բացառապես մեկ հարց՝ երաշխավորի հոգեբանական և հոգեկան վիճակը: Այ սա վստահ և աներկբա փաստ է առանց սոցիոլոգիական հարցման տվյալի անհրաժեշտության: Նրան ընդդիմացողները պետք է ընկալեն նաև , որ նախավերջին նախադասության մեջ քաղաքական մարկետինգի տեսանկյունից կա կարևոր բանալի բառ «քննարկում է»: Նրան ում «քննարկում» են՝ նա էլ վերահսկում է խաղը:

Հուսամ առայժմ:

Էլ չմնաց 150 օր, մնաց 15 օր»։