Կիևի ուղղությամբ ռուսական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Կիևում ՌԴ ԶՈւ-ի զանգվածային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 87-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Տուժածների թվում կա երեք անչափահաս։
Մայիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը լայնածավալ հարված են հասցրել մայրաքաղաքային տարածաշրջանին։
Կիևի մարզի ուղղությամբ արձակվել է «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ, որը խոցել է Բելայա Ցերկովի շրջանը։