«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Տեսանյութ

Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր, ուզում եմ դա հիշեցնել բոլորին. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։
Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։

Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։

Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։

Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։

Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։

Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբորայական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։

Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։

Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։

Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Եվ հույս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում և սխալ մոտեցումով են վերաբերվում այդ ամենին, կհասկանան և կփոխեն իրեն մոտեցումը։ Եթե ոչ, Աստված նրանց հետ, բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։

Շնորհակալ եմ բոլորին, ես ձեզ հետ եմ»։