Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Առողջապահության ապահովագրության համար գումարները չեն հերիքում. Պահուստային ֆոնդից ևս 65 մլն դրամ է հատկացվել

2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փոխհատուցելու նպատակով, գրում է Armlur.am–ը։

Սա արվում է, որպեսզի մինչև հունիսի 7-ի ընտրությունները առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագիրը աշխատի, որ մարդիկ ՔՊ-ից գոհ լինեն, գնան ընտրության։ Թե հետո ինչ կլինի, պարզ չէ։

Կառավարության նախորդ շաբաթվա որոշումը փաստացի արձանագրում է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ դեղորայքի համար նախատեսված բյուջեն բավարար չի եղել, և կառավարությունը ստիպված է եղել դիմել պահուստային ֆոնդի միջոցներին։

Այդ ֆոնին, սակայն, իշխանությունները շարունակում են հանրությանը ներկայացնել առողջապահական ապահովագրության համակարգը որպես «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» բարեփոխում։

Մինչդեռ դեղորայքային ծախսերի նման արագ սպառումը վկայում է ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ ոլորտային պլանավորման և կառավարման խորքային բացերի մասին։

2026 թվականի մայիսի 21-ի կառավարության նիստում ՀՀ կառավարությունը հերթական անգամ ստիպված եղավ պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոց հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ դեղորայքային արդեն կատարված ծախսերը փակելու համար։

Սակայն սա առաջին դեպքը չէ։

Հիշեցնենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար իշխանությունները նախկինում ևս դիմել են թե՛ պահուստային ֆոնդի միջոցներին, թե՛ արտաքին վարկային ռեսուրսների ներգրավմանը։

Մասնավորապես՝

§  2024 թվականին հայտարարվեց, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ներգրավել 102 մլն եվրոյի վարկային միջոց։ Այդ մասին գրել էր նաև ArmLur.am-ը՝ «Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համար» հրապարակման մեջ։ Հոդվածում ներկայացված էին նաև վարկի պայմանները՝ լողացող տոկոսադրույքով և լրացուցիչ վճարներով։

Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ դեռ տարվա կեսին չհասած՝ կառավարությունը կրկին ստիպված է դառնում օգտագործել պահուստային ֆոնդի միջոցները՝ դեղորայքային ծախսերը փակելու համար։

Մինչդեռ հանրությանը շարունակվում է ներկայացվել «կայուն», «կառավարվող» և «աննախադեպ» համակարգի պատկեր։

Սակայն երբ համակարգը դեռ մեկնարկային փուլում արդեն պահանջում է՝

§  լրացուցիչ բյուջետային ներարկումներ,

§  պահուստային ֆոնդի ներգրավում,

§  ինչպես նաև բազմամիլիոնանոց արտաքին վարկեր,

ապա խոսքն արդեն ոչ թե առանձին տեխնիկական խնդրի, այլ առողջապահական ֆինանսավորման համակարգային ճգնաժամի ռիսկերի մասին է։

Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։ Երբ դեղորայքային քաղաքականությունը ֆինանսապես «չի դիմանում» դեռ տարվա առաջին կեսին, հասարակությունը իրավունք ունի ստանալու ոչ թե հերթական գեղեցիկ ձևակերպումները, այլ հստակ պատասխաններ՝ ինչպես է ապահովվելու համակարգի երկարաժամկետ կայունությունը։

Իսկ իրականում հունիսի 7-ի ընտրություններից հետո ԱՀԱ համակարգի տապալման ռիսկերը շարունակ աճում են։