Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին այլևս չկա նախընտրական ցուցակում։ Ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային։ Բայց, մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը, վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։

Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

Ցիրունյանը ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած գործիչներից էր։ Դեռ 2001-ից աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում, իսկ 2014-2020 թվականներին եղել է «Matersson» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ 2018-ին հայտնվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, ապա 2020-ից դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացավ՝ արդեն ՔՊ ցուցակով։

Սակայն այս ընտրություններին նրա անունը ցուցակում չկա։

Մինչդեռ նրա հայտարարագրերը հետաքրքիր պատկեր են բացում։

2021 թվական — զրոյական անշարժ գույք։ Չի հայտարարագրել ո՛չ տուն, ո՛չ հողամաս, ո՛չ էլ մեքենա։ Ունեցել է 280 հազար դրամ բանկային միջոց, 18 հազար դոլար և 8.25 մլն դրամ կանխիկ գումար։ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7.3 մլն դրամ։

2022 թվական — առաջին ձեռքբերումը։ Ձեռք է բերում առաջին անշարժ գույքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։ Միաժամանակ հայտարարագրում է նաև «Մատտերսոն Հոմ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնեմաս։ Կանխիկ միջոցները շարունակում են մնալ միլիոնների մակարդակում։

2023 թվական — ունեցվածքի արագ ընդլայնում։ Գնում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս՝ 1.5 մլն և 2.5 մլն դրամ արժեքներով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անավարտ շինություն՝ 3.85 մլն դրամով։ Նույն տարում հայտարարագրում է նաև 2014 թվականի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը գտնվել է իր փաստացի տնօրինության տակ։

2024 թվական — նոր հողամաս, նոր եկամուտներ։ Արդեն հայտարարագրում ունի 4 անշարժ գույք և ձեռք է բերում ևս մեկ հողամաս՝ Ապարանում։ Բացի պատգամավորական աշխատավարձից, հայտարարագրում է նաև 3.5 մլն դրամ վարձակալության եկամուտ։

2025 թվական — արդեն 5 անշարժ գույք։ Հայտարարագրում նշվում են՝

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում հողամաս և ամառանոց, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։

Այս անգամ մեքենա չի հայտարարագրել, սակայն առկա է 0.5 BITCOIN կրիպտոակտիվ։ Բանկային հաշիվներին՝ ընդամենը 170 հազար դրամ, բայց միաժամանակ կանխիկ՝ հազարավոր դոլարներ և միլիոնավոր դրամներ։ Բացի այդ՝ հայտարարագրել է ավելի քան 8 մլն դրամ վարկային պարտավորություն և 8 մլն դրամ գյուղատնտեսական գործունեության ծախս։

Փաստորեն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում պատգամավորի հայտարարագրերում զրոյական անշարժ գույքից անցում է կատարվել 5 միավոր անշարժ գույքի․ ավելացել են ամառանոց, հողամասեր, LEXUS ավտոմեքենա, կրիպտոարժույթ և զգալի կանխիկ միջոցներ։

Ու հենց այս ֆոնին առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ նախկին ակտիվ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին արդեն դուրս է մնացել կուսակցության ցուցակից։

Քաղաքականությունից հեռանալուց առաջ պատգամավորի ունեցվածքի այսպիսի աճը, բնականաբար, նոր հարցեր է առաջացնում հանրության համար։ Բայց, ինչպես ինքն էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել, որը մեմ դարձավ․ «գործընթաց է երկրում, եղբայր»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում