Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

«Հրապարակ»․ ՔԿ-ն պատասխանել է` դա «վարչապետի սուբյեկտիվ կարծիքն է», իրականություն չէ

«Հրապարակ» թերթը գրում է․

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազակերպության անդամները մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ կապված այդ օրերին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Նա ԱԺ-ում մասնավորապես հայտարարել էր. «2020-ին գիտակցված զոհողության են գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողների մոտ մեծ դժգոհություն էին առաջացրել, նրանք հասկացել էին, որ սա խոստովանություն է միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք հանցագործության մասին հաղորդում էին պատրաստել, դատախազության շենքի դիմաց նաեւ ստորագրահավաք էին կազմակերպել եւ դիմումը մուտքագրել դատախազություն։

Գլխավոր դատախազությունից այդ ժամանակ մեզ փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, «Հրապարակ»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել, դրա վերաբերյալ բողոք են ներկայացրել դատախազին, որը մերժվել է, հիմա էլ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել․ «Պատրաստվում ենք դիմել, ըստ էության, հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ։ Եթե չեմ սխալվում, նշել է, թե ինչ որ հայտարարել է, դրանք վարչապետի սուբյեկտիվ կարծիքն են, եւ դա օբյեկտիվ իրականությունը չէ։ Սա տարօրինակ է, քանի որ ցանկացած ելույթ ունեցող իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնում, հետեւաբար, եթե տարածենք նման դեպքերի վրա, ապա համանման բոլոր դեպքերով պետք է վարույթներ չնախաձեռնվեին, բայց մենք տեսնում ենք, թե ցանկացած հայտարարության դեպքում Քննչական կոմիտեն ինչպիսի արձագանք է տալիս, այս դեպքում գտել է, որ դա ընդամենը սուբյեկտիվ կարծիք է»։

Խոսելով դատարանից ունեցած ակնկալիքների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հնարավոր գործիքակազմն օգտագործել․ «Մենք չենք կարող հնարավոր գործիքակազմից չօգտվել, որովհետեւ, եթե հիմա մենք ինչ-որ արդյունք չենք ակնկալում, հետագայում հնարավորություն ունենալու ենք անդրադառնալ էս ամեն ինչին, այդ թվում՝ այն քննիչներին, դատախազներին, ովքեր գտել են, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարոում