Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

«Հրապարակ»․ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ 3 գործողություն են արել

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 23-ին «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սիրահոժար տվեց թույլտվությունը` հո իզուր չէ՞ Նիկոլ Փաշինյանն իր նախկին լրագրող, նախկին օգնական Վահագն Հովակիմյանին նման բարձր պաշտոն տվել` ԿԸՀ նախագահ: Որից հետո իրավապահները գիշերը Անդրանիկ Թեւանյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին մեկուսարան: Այս պահին նա ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում է:

Թե ինչ էր քննարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 9 ժամ տեւած նիստի ժամանակ, որից հետո հայտարարեցին, թե բավարարել են դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից, պարզ չէ։ Իսկ դատախազությունը հայտարարեց, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլեւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը: Թեւանյանը, հիշեցնենք, մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով։ Նա մեղքը չի ընդունում, հետապնդումը համարում է քաղաքական` միտված ԲՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին խոչընդոտելուն։

Քննչականը հայտարարում է, որ Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, եւ երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, որը, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թեւանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թ. ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստից հետո պատգամավորները հայտարարել էին, որ ոչ մի գաղտնի բան չի խոսվել նիստի ժամանակ: Ձերբակալվելուց առաջ Թեւանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, ասել, որ այդ ժամանակ պատգամավոր չի եղել եւ նման կազմակերպության մասին էլ լսած չկա: Բայց իրավապահները չեն բացահայտում, թե 2024-ին Թեւանյանն ում միջոցով ու կոնկրետ ինչ տեղեկություններ է ստացել եւ փոխանցել ռուսական կազմակերպությանը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:

Թեւանյանի պաշտպան Արամ Օրբելյանին հարցրինք, թե իր պաշտպանյալը քրգործով միա՞կ մեղադրյալն է, կարո՞ղ է մեղադրյալների շրջանակն ընդլայնվել․ իշխանական քարոզիչներից մեկը երեկ գրել էր, որ նիստից տեղեկատվություն հանողն ավելի վտանգավոր հանցագործ է, քան կալանավորվածը: Օրբելյանն ասաց. «Ինձ հայտնի չէ, որ ուրիշ մարդ լինի, բայց չեմ կարող մենաբանել, ընդամենը եղել է 3 գործողություն՝ ձերբակալություն, մեղադրանքի առաջադրում եւ կալանքի միջնորդություն, բացահայտելու հնարավորություն չունեմ, պետական եւ նախաքննական գաղտնիքի լույսի ներքո խիստ կարգավորումների դաշտում ենք»։

- Իսկ ՔԿ-ն նշո՞ւմ է, թե կոնկրետ ինչ տեղեկություններ է փոխանցել։

- Որպեսզի սկսեմ բացատրել, պետք է գործի դետալներ ասեմ Ձեզ, Ձեզ մոտ էլի հարցեր են առաջանալու, ոնց որ այդ հարցերին էլ պետք է պատասխանեմ, դրանց պատասխանեմ, ստացվելու է, որ գործը պատմեցի։ Մի բան կարող եմ ասել, որ ե՛ւ ՔԿ-ում, ե՛ւ կալանքի հարցի քննարկման ժամանակ առնվազն այն նյութերի ծավալը, որը տրվել է, շատ հստակ ասել ենք՝ գործ չկա ստեղ: Իրենք նույնիսկ իրենց մեջ չեն կարողանում հասկանալ՝ ինչում են մեղադրում, պետական գաղտնի՞ք է, թե՞ չէ, փոխանցե՞լ է, չի՞ փոխանցել։ Ավել բան չեմ կարող ասել՝ նաեւ պաշտպանական մարտավարությունից ելնելով, լրջագույն խնդիրներ եմ տեսնում՝ այդ գործի հետ կապված։ Ամենալրջագույնը ժամանակագրությունն է, հիմա էլի չեմ կարող շատ պարզաբանել, բայց առաջիկայում դրան անդրադարձ կկատարենք, ժամանակագրություն ասելով նկատի ունեմ ընտրություններից 2 շաբաթ առաջ, ըստ էության, ինքը կուսակցության 2-րդ համարն է, դրանով խոչընդոտվում է ֆիզիկապես ընտրարշավին մասնակցությունը, կասկածի տակ է դրվում ընտրությունների արդար ընթացքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում