Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Ռուսաստանի հիմնական նպատակը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը:

Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում:

Մասնավորապես ռուս-ադրբեջանական ռազմական առևտուրը, հայկական կողմին դեռևս 2015-ի ամռանը տրամադրված սպառազինություններ գնելու 200 միլիոն դոլարանոց վարկի՝ մինչ օրս ՀՀ-ին փոխանցված չլինելը, այդ վարկի դեմ Ադրբեջանի բողոքն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ներողամտություն հայցող պատասխանը Ալիևին հուշում են, որ պատերազմի սանձազերծման դեպքում սլավոնական մեծ եղբոր կողմից սաստվելու վտանգի առաջ չի կանգնելու: Անցած օրերի դիվանագիտական հայտարարություններն էլ են վկայում այն մասին, որ Կրեմլը դեմ չէր նման զարգացումների: Մասնավորապես ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպման տեղափոխումը Երևանից Մոսկվա պատերազմի պատրվակով (իրականում Բաքվին ցույց տալու համար, որ այդ կառույցը Հայաստանի կողքին չէ բարդ պահին), իսկ այնուհետև Մեդվեդևի վաղուց պլանավորած Երևան այցի կրճատումը, որպեսզի նա հասցնի նաև Բաքու մեկնել հստակ ցույց տվեցին, որ Մոսկվան փոխել է իր մոտեցումը ոչ միայն զենքի առքուվաճառքում, այլ նաև դիվանագիտական հարթությունում: … Ընդ որում, դրան ավելացավ նաև Բաքվում ՌԴ վարչապետի կողմից Շեհիդների հուշահամալիր կատարած այցը, ուր Մեդվեդևը ծաղկեպսակ դրեց հայկական ուժերի դեմ մարտերում զոհված ադրբեջանցի զինվորականների հիշատակին:

Բնականաբար, ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա Ռուսաստանի հիմնական նպատակը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը Հարավային Կովկասում իր իշխանության պահպանման հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որևէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծեր երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու հարցը: ՌԴ-ի նմանօրինակ մտադրության մասին են հուշում ստորև բերված հանգամանքները.

1. Ապրիլի 5-ին Մոսկվայում կրակի դադարեցման մասին համաձայնությանը հասել են Հայասատանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Այսինքն՝ այս համաձայնությունը դիվանագիտական չէ, այլ ռազմական: ԱԳՆ նախարարները չեն քննարկել հարցը, այլ գլխավոր շտաբերի պետերը: Հարց է ծագում՝ ինչ են քննարկել կողմերը այդ հանդիպմանը Մոսկվայում և ինչո՞ւ է այդ հանդիպումը եղել գաղտնի:

2. Ապրիլի 7-ին Գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել ռուս խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում: Հաշվի առնելով այն, որ ԼՂՀ-ն 1994 թվականից այս կողմ կտրականապես դեմ է խաղաղապահների տեղակայմանը իր տարածքում, տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը հող է նախապատրաստում նորությունների համար:

3. Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների խիստ վատթարացան: Դա ունեցավ բազում արտահայտումներ, սկսած «ռազմավարական դաշնակցի» մասին խոսելիս Երևանի հռետորիկայի փոփոխությունից և վերջացրած այն հանգամանքով, որ Դմիտրի Մեդվեդևին Ծիծեռնակաբերդ ուղեկցել է ընդամենը քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս փոփոխությունը կարող է պայմանավորված լինել, թե՛ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու հանգամանքով, և թե՛ ինչ-որ դիվանագիտական պարտադրանքով:

4. Միաժամանակ ակտիվացել են խոսակցությունները «առեղծվածային» Կազանի փաստաթղթի վերաբերյալ, որը 2011-ին առաջարկվել էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Հայաստանը համաձայնվել էր ընդունել այդ փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվել: Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Թեև այս փաստաթղթի հայկական կողմին ձեռնտու լինելու մասին կարելի է կասկածներ հայտնել, այդուհանդերձ էլ ավելի կասկածելի է այն, որ Սերգեյ Լավրովը օրերս Բաքվում հայտարարել էր, որ ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկությունները ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։

Թե ինչ փաստաթղթի ընդունմանն են մոտ կողմերը՝ Կազանի, թե մի այլ, անհայտ է: Այդուհանդերձ, հստակ պարզ է, որ, եթե 4-օրյա պատերազմից հետո Կրեմլը Հայաստանին պարտադրի առաջարկություն, ըստ որի տարածքների մի մասը հանձնվում է Ադրբեջանին, իսկ մյուսները ստանում են հատուկ կարգավիճակ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, ապա կունենանք հստակ դիվանագիտական ապացույց առ այն, որ Բաքվի վերջին հարձակումը եղել է Մոսկվայի թողտվությամբ, եթե ոչ հրահրմամբ:

5. Հայաստանում արդեն կան քաղաքական ուժեր, ովքեր կողմ են արտահայտվում Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Մասնավորապես, այդպիսի կարծիք է արտահայտել Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք դեմ չեն լինի խաղաղապահների տեղակայմանը:

6. Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված «Ազգային Գվարդիային» (Национальнная Гвардия) տրվելու են նաև օտարերկրյա խաղաղապահ առաքելություն իրականացնելու լիազորություններ: Ու թեև այդ կառույցը հիմնված է ՌԴ ոստիկանական զորքերի վրա, սակայն, այն գործելու է նաև ՌԴ սահմաններից դուրս «խաղաղության պահպանման առաքելությամբ»:

Այսինքն, եթե Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան խաղաղապահ ուժեր գան, դրանք լինելու են այն զորքերը, որոնք Ռուսաստանում մասնակցում են ցույցեր ցրելուն:

Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»