Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել

Ռուբիոյի՝ Երևան այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը. Սուրեն Սարգսյան

Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա չհանդիպեց Հայաստանի վարչապետին։ Այս վերլուծության մեջ ցանկանում եմ մի փոքր կենտրոնանալ այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվեցին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միներալներ. ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ օգտակար հանածոների, հատկապես՝ կրիտիկական միներալների շուրջ։ Այս ոլորտում Վաշինգտոնի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել սեփական կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ազդեցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այս նպատակով ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի, Ղազախստանի և տասնյակ այլ երկրների հետ։ Ի դեպ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումների հիմնավորումներից մեկը նույնպես նրա հանքային հարստությունն է, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս խոսել է։

Ռազմավարական գործընկերությունների դասակարգում. Ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները դասակարգում է հետևյալ կերպ՝

Դաշնակցային հարաբերություններ (ՄԹ, Կանադա),

Ռազմավարական գործընկերություն (Վիետնամ, Ղազախստան),

Համապարփակ ռազմավարական գործընկերություն (Հնդկաստան),

Համապարփակ գործընկերություն (Ինդոնեզիա, Սինգապուր),

ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից (Իսրայել, Ավստրալիա),

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ

Այլ բարեկամ երկրներ։

Այս համատեքստում կարելի է ասել, որ Հայաստանը որոշակիորեն բարձրացրել է իր հարաբերությունների մակարդակը, սակայն բնականաբար դաշնակցային հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։

TRIPP. TRIPP-ի գործոնը կարևոր է հասկանալու համար ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումները Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի նկատմամբ ճնշման մեծացումը։ TRIPP-ի վերաբերյալ մի կարևոր հանգամանք հաճախ դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Այն ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության կարևոր տարր է, բայց ոչ միակը։ Դրա նպատակը Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանումն է դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Իրականում Չինաստանը ձգտում է և արդեն մասամբ հասել է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ ազդեցության ամրապնդման։

Նրան անհրաժեշտ են դեպի Եվրոպա արտահանման հուսալի ուղիներ, որոնք կարող են իրականացվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԱՄՆ-ն, իր հերթին, ձգտում է դժվարություններ ստեղծել Չինաստանի համար՝ սահմանափակելով նրա արտահանման հնարավորությունները՝ կիրառելով տարբեր գործիքներ, պատժամիջոցներից մինչև սեփական տարածաշրջանային նախագծերի խթանում։ Այլ կերպ ասած՝ եթե Չինաստանը մեծապես վերահսկում է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները, ապա ԱՄՆ-ն, մրցակցային տրամաբանությամբ, փորձում է վերահսկել տարանցիկ հնարավոր միջանցքները դեպի Եվրոպա։

Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման հիմնական խոչընդոտներից մեկը այն էր, որ Կասպից ծովով դեպի Ադրբեջան հասնելու դեպքում ռեսուրսների տեղափոխումը դեպի Թուրքիա պետք է անցներ Իրանի տարածքով (կամ առավել երկար՝ Վրաստանի), ինչը չէր բխում Վաշինգտոնի շահերից։ TRIPP-ի գործարկման դեպքում այդ միջանցքը ապահովվում է Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանին, միաժամանակ շրջանցելով Ռուսաստանին և ստեղծելով լրացուցիչ բարդություններ Չինաստանի համար՝ սահմանափակելով այլընտրանքային լոգիստիկ ուղիների հասանելիությունը։

Այսինքն՝ Թրամփի վարչակազմը բավականին արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում և, համապատասխանաբար, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը»,-գրել է նա։