Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական դաշտում կրկին ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Ադրբեջանը փորձում է միջազգային մակարդակով առաջ մղել այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» օրակարգը՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության մաս։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ խոսքը քարոզչական և մանիպուլյատիվ թեզերի մասին է, մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ պաշտոնական Բաքուն արդեն պետական մակարդակով իրականացնում է այդ քաղաքականությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ են իրական այս մտահոգությունները, և արդյո՞ք «Արևմտյան Ադրբեջան» կոչվող օրակարգը պարզապես քարոզչակա՞ն գործիք է, թե՞ ավելի լայն քաղաքական ծրագրի մաս։

«Արևմտյան Ադրբեջան» գաղափարը՝ պետական հովանու ներքո

2022 թվականից Ադրբեջանում Ալիևի հովանու ներքո գործում է «Western Azerbaijan Community» («Արևմտյան Ադրբեջան համայնք») կազմակերպությունը, որը պետական աջակցությամբ միջազգային հարթակներում առաջ է մղում այն թեզը, թե Հայաստանի ներկայիս տարածքների զգալի մասը պատմականորեն «ադրբեջանական հողեր» են, իսկ այնտեղից հեռացած ադրբեջանցիները պետք է «վերադառնան իրենց նախնիների բնակավայրերը»։

Ալիևի ուղերձները և «բնակեցման » քաղաքական շեշտադրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակայնորեն աջակցել է այդ կառույցի գործունեությանը։ 2025 թվականի դեկտեմբերին Բաքվում անցկացված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտարարել էր. «Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը»։
Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել էին համատեղ հռչակագիր և նախաստորագրել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ալիևը նույն ուղերձում նշել էր, որ այդ գործընթացը «հույս և վստահություն է ստեղծում ժողովուրդների համակեցության համար»։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական պետական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» թեման։ Այսպես, արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի հունիսի 18-19-ը Նախիջևանում տեղի կունենա «Return to Western Azerbaijan» («Վերադարձ Արևմտյան Ադրբեջան») խորագրով երրորդ փառատոն-համաժողովը։

Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչության, Ադրբեջանի կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և «Western Azerbaijan Community»-ի կողմից։ Ադրբեջանական report.az պետական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում գիտնականներ, հետազոտողներ և պաշտոնյաներ զեկույցներ են ներկայացնելու «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների» մասին։

Փառատոնի մշակութային հատվածում ներկայացվելու են «ազգային-մշակութային արժեքներ, արվեստի գործեր և միասնականության գաղափարներ»։

Պաշտոնական Երևանը մերժում է օրակարգը

Հայաստանի իշխանությունները, սակայն, կտրուկ մերժում են այդ օրակարգը։ Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ «Արևմտյան Ադրբեջան»»։

Նրա խոսքով՝ նման թեմաների առաջմղումը չի համապատասխանում խաղաղության գործընթացի տրամաբանությանը և չի նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորմանը։

«Քանի անգամ ասել ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն շրջանակում, որը սկսել ենք Ադրբեջանի հետ»,– հայտարարել էր Միրզոյանը։

Ընդդիմության ահազանգը՝ «300 հազար ադրբեջանցիների» թեմայի շուրջ

Սակայն ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները թերագնահատում են խնդիրը։ Ապրիլի 17-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «ՔՊ-ն 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերող և պատերազմ գուժող կուսակցություն է։ Իրական խաղաղությունը դա երաշխիքներով խաղաղությունն է։ Մենք թուրքերին չենք վստահում, այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք»։

Ալիևի բաց հայտարարությունը՝ «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին

Հատկանշական է, որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՌԴ պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնք, որը, ըստ նրա, բաղկացած է մոտ 300 հազար մարդուց։ Ալիևը նշել էր, որ այդ համայնքը պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ «վերադարձի և վերաինտեգրման պայմաններ ստեղծելու» պահանջով։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, թե Բաքուն մինչ օրս պատասխան չի ստացել Հայաստանի ղեկավարությունից այն մասին, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների «վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։ Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն չի հայտնել՝ ստացել է արդյոք նման դիմում, և պաշտոնական արձագանք այդ հայտարարություններին չի հնչել։

Ընդիմության կողմից 300 հազար ադրբեջանցիների թեզը իշխանությունները որակում են որպես կեղծ քարոզչություն և հանրային վախերի վրա կառուցված քաղաքական հռետորաբանություն։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին խոսակցությունները չեն համապատասխանում ընթացող խաղաղության գործընթացի տրամաբանությանը։

Ո՞վ և ինչպե՞ս է ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը վաղուց արդեն դուրս է եկել հասարակական նախաձեռնության շրջանակներից և ստացել պետական համակարգված աջակցություն։

Դրա ամենավառ ապացույցներից մեկը 2025 թվականի նոյեմբերին հրապարակված OC Media-ի հետաքննությունն էր, որտեղ ներկայացվել էին ադրբեջանական պետական համակարգից արտահոսած փաստաթղթեր։ Հետաքննության համաձայն՝ «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական արշավը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից։

OC Media-ի հրապարակման համաձայն՝ ադրբեջանական իշխանությունները պետական միջոցներով կազմակերպել են միջազգային համաժողովներ, ֆինանսավորել քարոզչական հարթակներ, ներգրավել արտասահմանյան փորձագետների և ստեղծել հաղորդակցական ռազմավարություն՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզը միջազգային լսարանին ներկայացնելու համար։

Հետաքննության մեջ նշվում էր, որ միայն 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովի համար ծախսվել է ավելի քան 109 հազար մանաթ։ Միջոցառմանը մասնակցել էին տարբեր երկրների գիտնականներ, վերլուծաբաններ և փորձագետներ։
Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը այդ նախաձեռնությունը բնութագրել էր որպես «պարզ իռեդենտիզմ»՝ ակնարկելով, որ խոսքը միայն մշակութային կամ հումանիտար օրակարգի մասին չէ։( «Իռեդենտիզմ» քաղաքական տերմին է, որը նշանակում է՝ երբ որևէ պետություն կամ քաղաքական ուժ հայտարարում է, թե մեկ այլ երկրի տարածքները «պատմականորեն իրենն են» և առաջ է մղում այդ տարածքների նկատմամբ հավակնություններ կամ «վերադարձի» գաղափար։)

 

Բաքվի քարոզչամեքենան ընդդեմ հայկական պետական օրակարգի

Այս ֆոնին Հայաստանում ևս ներքաղաքական քննարկումները սրվել են։ Հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները հեռացրին Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով։ Ընդդիմադիր շրջանակները սա ներկայացնում են որպես ապացույց, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսավորում և զարգացնում է տարածքային ու պատմական քարոզչություն, մինչդեռ Հայաստանում իշխանությունները խուսափում են նման թեմաներից։

Այսպիսով, «Արևմտյան Ադրբեջան» թեզը շարունակում է մնալ ոչ միայն տեղեկատվական, այլև քաղաքական և անվտանգային լուրջ քննարկումների կենտրոնում՝ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։

Մի կողմում պետական մակարդակով համակարգված տարածքային քարոզչություն է, մյուս կողմում՝ սեփական պատմական հիշողությունից, ազգային հարցերից ու ինքնությունից հրաժարվող իշխանություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: