Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Հիմա հասկանանք, թե ինչու է Թրամփն ուզում հենց ԶՊՄԿ-ն և առհասարակ Սյունիքը․ Արթուր Դանիելյան

Տեսեք՝ ԱՄՆ աշխարհի ամենախոշոր նավթ ու գազ արտադրողն է: Ընդ որում, այդպես է եղել միշտ: Այդպես էր հարյուր տարի առաջ, երբ աշխարհի նավթի 65%-ը արդյունահանում էր ԱՄՆ, այդպես էր 2008-ին, երբ այդ մասնաբաժինն ընկավ մինչև 7%, այդպես է հիմա, երբ նրանք ունեն շուկայի 20%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը։
 
«Հիմնականում ԱՄՆ-ի նավթարդյունահանումը բավարարում է իրենց պահանջարկին, իսկ եթե պակասորդ է լինում, նրանք նավթը գնում են Կանադայից և Մեքսիկայից: Այսինքն՝ աշխարհի և մասնավորապես Մերձավոր Արևելքի նավթը ԱՄՆ-ին որպես այդպիսին պետք չէ: Նրանց պետք է, որ բոլոր նրանք, ում այդ նավթը պետք է, գան, իրենց դուռը ծեծեն, խնդրեն, ինչ-որ բան զիջեն ու դրա դիմաց ստանան նավթ ձեռք բերելու իրավունք: Օրեր առաջ մանրամասն գրել էի 1945-ի հունվարից կայացվող այս համակարգի մասին:
 
Պատմության ընթացքում մեկ անգամ է եղել, որ ԱՄՆ-ի նավթային դիրքերին սպառնացող մի համակարգ է ստեղծվել: Դա եղել է, երբ Նոբել եղբայրները սկսել են Բաքվի նավթի արդյունահանումը (դրանից գոյացած գումարներով էլ հենց ստեղծվել է Նոբելյան մրցանակը): Մեր Գյուլբենկյանները, Արամյանցները և Մանթաշյանները ընդամենը տեղական մակարդակի հարց լուծող տղերք էին, ինչն էլ իրենց մեծ հարստության տեր դարձրեց: Սակայն այդ հարցերը լուծում էին շատ ավելի խոշոր, աշխարհաքաղաքական մակարդակի խաղացողների համար: Իրենցից մի մակարդակ վերև Շվեդիայի Նոբելներն էին և Ֆրանսիայի Ռոթշիլդները: Այս մարդկանց շնորհիվ Ռուսական Կայսրությունը դարձավ աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողը՝ Էականորեն առաջ անցնելով ԱՄՆ-ից: Առաջին համշխարհայինի ու ռուսական հեղափոխության արդյունքում էդ հարցը փակվեց: Իսկ երկրորդ հաշախարհայինի արդյունքում փակվեց նաև Մերձավոր Արևելքի նավթի հարցը: Միայն Իրանի շահին 1970-ականներին հաջողվեց մեկ ակնթարթ արևելքի նավթը կոնսոլիդացնել իր շուրջ, բայց Իսլամական հեղափոխությունը էդ հարցն էլ փակեց:
 
Լայն մասսաների մոտ (այդ թվում նաև գերմանացիների) հարց չառաջացավ, թե ինչու են ամերիկացիք դեռ Բայդենի օրոք ուկրաինական պատերազմի առաջին օրերին տրաքացրել հենց Գերմանիա մտնող ռուսական գազամուղը: Ուկրաինայով անցնող գազամուղն ու նավթամուղը չեն տրաքացվել, թուրքական հոսքը, որով սնուցվում են բալկանյան երկները, չի տրաքացվել, ադրբեջանական գազամուղը, որ կիսագաղտնի ռուսական գազ է մատակարարում Եվրոպայի հարավ, չի տրաքացվել: Տրաքացվել է միայն գերմանականը:
Նավթը, իսկ հետո էլ գազը 20րդ դարի բոլոր պատերազմների ու հեղափոխությունների հիմքում էր: 21րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս այլընտրանքային միջոցներով մի փոքր նվազեցնել էներգակիրներից կախվածությունը: Այդ այլընտրանքները սակայն մեծ կախվածություն ունեն մետաղներից:
 
Մետաղների պաշարների առումով էլ Ամերիկան խնդիր չունի, եթե խոսք գնա միայն սեփական կարիքները հոգալու մասին: Բայց աշխարհաքաղաքական առաջատարի դիրքերը պաշպանելու համար նրանք պարտավոր են այդ հումքի հանդեպ վերահսկողություն սահմանել ողջ աշխարհում, որպեսզի Եվրոպան միշտ դրա սովը ունենա: Ընդ որում, եթե ԱՄՆ-ի պարզապես անհանգստացնում է այն փաստը, որ հիմա օրինակ հազվագյուտ մետաղների առևտրի գրեթե 80%-ը անցնում է Չինաստանով, ապա Եվրոպայի կողմից այդ մետաղների պաշարներին տիրանալու հեռանկարը ԱՄՆ-ի համար անընդունելի է:
 
Երբ 1951-ին Մարշալի պլանի շրջանակներում Եվրոպայում ստեղծվել էր «Ածուխի և պողպատի միությունը», դրա, պաշտոնապես հայտարարված նպատակն էր, այդ ռազմական նշանակության հումքի վերահսկողությունը դարձնել վերպետական, որպեսզի այն չծառայի որևէ մեկի ազգային շահերին: Սա գրված էր իրենց հիմնադիր փաստաթղթում: Եվրոպացիք հետագայում ձիով քայլ արեցին ու այդ միությունը դարձրին Բենելյուքս, իսկ հետո՝ Եվրոմիություն: Գերմանացիք սկզբից հասան Եվրոպայի միավորմանը, իսկ հետո, դրա հիման վրա Գորբաչյովի հետ գաղտնի գործարքի գնալով, վերմիավորեցին հենց բուն Գերմանիան, որին բացեիբաց կտրականապես դեմ էին ՄԹ-ն ու Ֆրանսիան: Գորբաչովին ուղղված Ռեյգանի հայտնի կոչը՝ «այդ պատը փլուզել», հնչեց, երբ ԱՄՆ-ն հասկացավ, որ ոչ Ֆրանիսայի միջոցով, ոչ էլ՝ ՄԹ-ի, այլևս չի կարող Գերմանիայի վերամիավորման դեմն առնել:
 
Դրա դիմաց ԱՄՆ ստացավ Սովետի համաձայնությունը ողջ Գերմանիան մտցնել ՆԱՏՕ, այն պայմանով, որ Գերմանիայից «մեկ դույմ հեռու ՆԱՏՕ-ն չի գնա»: Ամերիկացիք իրենց այս խոստումը խախտել են հենց Գերմանիայի ճնշման ներքո: ՆԱՏՕ-ն առաջ տանելով՝ Գերմանիան հասավ նրան, որ 2026 թվին, 80 տարվա փաստացի օկուպացիայից հետո, ամերիկացիք սկսեն դուրս բերել իրենց զորքը Գերմանիայից: Մինչդեռ Գերմանիան իր զորքը մտցրեց Մերձբալթիկա․․․նորից․․․այս անգամ լեհերի հետ միասին:
 
Բալկանները, Հունաստանը և Թուրքիան այն բուֆերային զոնան են, որը պետք է Եվրոպային (մասնավորապես Գերմանիային) հեռու պահի նավթից ու գազից: Երբ Բուլղարիայի նախագահը օրերս պահանջեց, որ ամերիկյան զորքերը հունիսին դուրս բերվեն երկրից, դրա հաջորդ օրը հայտարարվեց, որ ինչ-որ անհյատ ամերիկյան ընկերություն պատրատսվում է միլիարդներ ներդնել Բոսնիան գազամատակարարելու համար: Բոսնիան և Ալբանիան բալկանները միշտ եռացող վիճակում պահելու ամերիկացիքի լավագույն գործիքներն են: Երբ պետք եղավ, մի կողմից մուսուլման բոսնյակներին ու ալաբանցիներին քսի կտան, մյուս կողմից Սերբերին, ու գերմանակ հարցը փակ է:
 
Սյունիքը էս համատեքստում ոչ միայն իրանական էներգակիրների՝ դեպի եվրոպա տարանցման պոտենցիալ ուղի է, այլ նաև պղինձի, մոլիբդենի և բազմաթիվ այլ շատ կարևոր մետաղների մեծ պաշար: Պաշար, որը ԹՐԻՓՓ-ով տրվեց ԱՄՆ-ին, Մեղրիի սահմանի հետ մեկտեղ: Ընդ որում, բուն Զանգեզուրի կոմբինատը 20 տարուց ավել է, ինչ աշխարհաքաղաքական պրոցեսների կիզակետում է: Դեռ 2004 թվականին Իսրայելի ներկայացուցիչ Ալեքս Շնայդերը ՀՀ կառավարությանն առաջարկել էր գնել կոմբինատը մոտ 200 միլիոն դոլարով, սակայն ինչ-ինչ քաղաքական գործընթացների արդյունքում կոմբինատը վաճառվեց, երեք անգամ ավելի ցածր գին առաջարկած, գերմանական Քրոնիմետին: 2020 թվին Փաշինյանը հեռացրեց գերմանացիքին և կոմբինատը փոխանցեց ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչներին:
 
Նենց որ, եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչու է Փաշինյանն առանց կրակոցի հանձնում Սյունքի բոլոր բարձրունքները, փակում գյուղերում դպրոցները, թույլ չի տալիս, որ գյուղացիները վառելափայտ հավաքեն կամ իրենց անասուններին արոտավայր տանեն, Մեղրին Իրանից կտրող ճանապարհ տալիս ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ հումքը տալիս Տրաֆիգուրային, պատասխանը դուք կգտնեք այս տեքստում։ Իմիջայլոց եվրոպացիքին այդպես էլ թույլ չտվեց Սյունիքում հյուպատոսություններ բացել:
 
Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին Եվրոպան իր դիտորդական առաքելությունը հիմնականում հենց Սյունիքում է անցկացնում, սահմանամերձ գյուղերում բնակչությանը անվճար արևային պանել և ջրատաքացուցիչներ տրամադրում ու 240 միլիոն եվրո փող տալիս Երևանին, որ իրանական ընկերությունը ճանապարհ սարքի:
Ռուբիոն եկել էր Երևան, որ Սյունիքից ևս մեկ անգամ մատ թափ տար Գերմանիայի ուղղությամբ: Սրա մասին էն գլխից գիտեր Նժդեհը, գիտեր Վազգենը, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Գերմանիա մեկնած ու հայտնի ելույթը ունեցած, Սերժն էլ կարծում եմ, սա գիտեր, հիմա էլ երևի կան մարդիկ, որ գիտեն...
 
Հ.Գ. կա մի բան, որից ժամանակին անգլիացիք, իսկ հիմա ամերիկացիք սարսափում են։ Դա ռուս-եվրոպական դաշինքն է: Այդպես էր կայսր Պավել առաջինի ու Նապոլեոնի օրոք, այդպես էր Կայսր Վիլհելմի ու իր կուզեն Նիկոլայ առաջինի օրոք, այդպես էր Մոլոտով-Ռիբենտրոպի օրոք, այդպես է հիմա: Ամերիկացիք ռուսներին սերբիայում էլ կսատարեն, Հունաստան, Բալկաններ ու Թուրքիա գնացող ռուսական գազի անվտանգությունն էլ կերաշխավորեն, Վրաստանում ու Հայաստանում Մոսկվայի դիրքերն էլ կպահեն, էնքան, որ Գերմանիան չկարողանա այդ տարածաշրջաններում իր քիթը խոթել»: