ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ փոխըմբռնման հուշագրի շուրջ հաջորդ շաբաթ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կարող են ավարտին հասցնել փոխըմբռնման հուշագրի կնքումը արդեն հաջորդ շաբաթ։
Նա այս հայտարարությունն արել է ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք խոսում ենք հաջորդ շաբաթվա մասին», - ասել է Թրամփը՝ պատասխանելով փաստաթղթի վերջնական մշակման հնարավոր ժամանակացույցի մասին հարցին։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ չի հաստատել հուշագրի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում էր, որ այնտեղ կներառի լրացուցիչ դրույթներ։