Նեթանյահուն Թրամփին զգուշացրել է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին՝ Իսրայելի վրա հարձակման դեպքում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նեթանյահուն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Այսօր երեկոյան ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ և ասել նրան, որ եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի մեր քաղաքների և քաղաքացիների վրա հարձակումները, Իսրայելը կվերսկսի Բեյրութում ահաբեկչական թիրախների դեմ հարվածները», - ասվում է գրառման մեջ։
Նա նշել է, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ, և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Լիբանանի հարավում՝ ըստ նախատեսվածի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և արմատական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։