Թրամփը կոչ է արել Սի Ցզինպինին օգնել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ դիմել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում օգնելու համար:
Այս մասին գրում է South China Morning Post-ը:
Աղբյուրների համաձայն՝ Թրամփը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Սի Ցզինպինին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները փակուղի են մտել։
Այս ֆոնին նա կոչ է արել Չինաստանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։