Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

«Ժողովուրդ». Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության շուրջ վերջին շաբաթներին ակտիվացած քննարկումները, կարծես, ժամանակավորապես տեղափոխվել են երկրորդ պլան մինչև դեկտեմբեր։ Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Երևանը գոնե այս փուլում չի պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և փորձում է պահպանել աշխատանքային հարաբերությունները միության գործընկերների հետ։

Սակայն եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու կամ դուրս գալու հարցը փաստացի հետաձգվել է, ապա դրա հետ անմիջականորեն կապված մեկ այլ կարևոր խնդիր շարունակում է մնալ չլուծված։ Խոսքը բնական գազի գնի մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 1-ին գրել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի վերանայումը գործնականում անխուսափելի է, և ՀՀ իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ առաջիկայում գազի գնի բարձրացման հարցը կրկին հայտնվելու է օրակարգում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով բանակցություններն ընթանում են վաղուց, սակայն մինչ այժմ Երևանին չի հաջողվել ստանալ այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն թանկացման ռիսկը։

Ավելին, արդեն պաշտոնապես հայտնի է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն արդեն իսկ գրություն է ուղարկվել, որտեղ հստակ շարադրված է նաև Հայաստանի գազամատակարարման դադարեցման հեռանկարի մասին: Թեման չափազանց զգայուն է, քանի որ ցանկացած նման զարգացում կարող է լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև ամբողջ տնտեսության վրա։

Փորձագետները վաղուց են ահազանգում, որ գազի գնի ցանկացած բարձրացում շղթայական ազդեցություն է ունենում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Թանկանում են էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը, արտադրական գործընթացները, բեռնափոխադրումները, ծառայությունների մի մասը, իսկ վերջնական արդյունքում՝ սպառողական ապրանքների գները։ Այլ կերպ ասած՝ գազի գնի փոփոխությունը կարող է վերածվել համատարած թանկացումների նոր ալիքի։

Ըստ էության, Աստանայում Մհեր Գրիգորյանին հաջողվել է մեղմել ԵԱՏՄ անդամակցության շուրջ առաջացած քաղաքական լարվածությունը և գործընկերներին փոխանցել, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ շրջադարձեր կատարել։ Սակայն նույնը չի կարելի ասել գազային բանակցությունների մասին։ Այդ հարցում որևէ հրապարակային կամ գործնական առաջընթաց չի արձանագրվել, և գազի սակագնի վերանայման վտանգը շարունակում է կախված մնալ օդում։

Ուստի, որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իրավիճակը վերահսկելի է, իրական մարտահրավերը դեռ առջևում է։ Իսկ եթե գազի գնի բարձրացման սցենարը կյանքի կոչվի, դրա հետևանքները կզգան ոչ միայն տնտեսվարողները, այլև Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում