«Իրավունք». Ապարանի համայնքապետը խառն է. տակից ընդդիմադիր է, վերևից՝ իշխանական
«Իրավունք» թերթը գրում է.
«Ապարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանը, ով ջանք չի խնայում իշխանությունների վերարտադրման համար որոշել է երկակի խաղեր խաղալ։
Բանն այն է, որ նա իր տեղը փորձում է պահել նաև ընդդիմադիր դաշտում։ Ասում են «պատպոլնի» հանդիպումներ է ունենում ընդդիմադիրների հետ ու երդումներ ուտում, թե իրականում ինքը դեմ է իշխանություններին, որ տակից ընդդիմության համար է աշխատում, ուղղակի հակառակն է պետք ցույց տալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում