Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

«Հրապարակ»․ Փաշինյանը ոսկեպարցիներին հորդորեց հաշտվել 30 մետրից Ադրբեջանը տեսնելու հետ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ այնպես է ներկայացնում իր կողմից Ադրբեջանին ՀՀ տարածքների հանձնումը, կարծես թե դա մեծ հաջողություն է` ուղղակի հաղթանակ, որով փրկվել ենք մեծ դժբախտությունից եւ դրախտում հայտնվել։ Մայիսի 29-ին՝ Տավուշում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Կիրանցից սկիզբ առած Սրբազան պայքարին՝ նա հայտարարել է․ «Եթե մենք 2024 թվականին տրվեինք ճնշումների եւ գնայինք ուրիշ ճանապարհով, մենք այսօր առնվազն Իջեւանի կեսը կորցրած էինք լինելու։ Այն, ինչ որ անում էին, այդ թվում` խաչը դոշներից կախած, դա դավադրություն էր Հայաստանի պետության դեմ։ Այսօր էլ խաչով մարդիկ կան, որ դավադրություն են անում, եթե այդ խաչով մարդկանց հետեւից մեր ժողովուրդը գնար, այսօր Իջեւանի կես տեղով էր անցնելու սահմանը` լավագույն դեպքում։ Իսկ այսօր Իջեւանն ազատ է, այսօր Իջեւանը բարեկեցիկ է, այսօր Գանձաքարում դպրոց կա, այսօր Կիրանցում դպրոց կա, Կիրանցի երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության։ Ասում են՝ ո՞վ է երաշխավորը, ո՞վ է երաշխավորը, ես եմ երաշխավորը»։

Իբր ե՞րբ էր Իջեւանն անազատ եղել, որ Նիկոլ Փաշինյանն այն ազատել է եւ հիմա իջեւանցիներին շնորհավորում է այդ ազատագրման համար։ Փաշինյանը բազում անգամներ դրժել է իր խոստումները, նույն հարցի վերաբերյալ տարբեր ժամանակներում տրամագծորեն հակառակ տեսակետ է հայտնել, նա ինչպես կարո՞ղ է Կիրանցի անվտանգության երաշխավորը լինել:

Մայիսի 30-ին էլ սահմանամերձ Ոսկեպարում հավաքվածներին Փաշինյանը հարցրեց՝ նրանք կարողանո՞ւմ են գնալ Ոսկեպարի եկեղեցի, այն թուրքին չե՞նք տվել։ Ներկա գտնվող ոսկեպարցիները Փաշինյանին չասացին, որ 2024-ին սահմանազատման անվան տակ ապօրինի, միակողմանի կերպով տարածքները հանձնելու հետեւանքով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է նորահայտ սահմանի ուղիղ եզրին։ Փաշինյանը հայտարարեց, որ ամենակարեւոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն։ Նա ասաց․ «Սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարած․․․ սահմանները... Խորհրդային Միությո՞ւնն ենք վերցնում բազային սկզբունք` Ալմա-Աթիի, այսինքն՝ խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք, բայց եթե տեղեր կան մարդկանց կյանքի համար անհարմարություններ ա ստեղծում, ասենք, օրինակ, կտրվում են ճանապարհից, կտրվում են չգիտեմ․․ կոմունիկացիաներից, բնականոն իրենց կյանքից, սահմանի այդ հատվածները պետք ա օպտիմիզացիայի ենթարկենք»։ Եվ չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի օպտիմիզացիա ասելով, ու չբացատրեց, թե ինչպես եղավ, որ 2024-ի գարնանը սահմանազատման անվան տակ Կիրանցի 15 հեկտար հողերը հանձնեցին Ադրբեջանին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատվեց դրանից հետո` նույն թվականի օգոստոսին: Չասաց նաեւ, թե ինչպես եղավ, որ մենք միայն հանձնողն ենք, Ադրբեջանը` ստացողը, երբ բարձրաձայն ասում էին, թե մենք էլ ստանալիք տարածքներ ունենք Տավուշի հատվածում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Փաշինյանն ասաց, որ Ոսկեպարը սահմանազատմանը հավատում է, քանի որ սահմանազատումից առաջ 21 միլիոն դրամ պետական աջակցությամբ գյուղում 2 տուն էին կառուցում, հիմա՝ 50-ից ավելի։ Նա հայտարարեց, որ Կիրանցում կատարված սահմանազատումը, միանշանակ, օգուտ է։ Դա՝ այն դեպքում, որ Կիրանցի 15 հեկտար հողերի հանձնումից հետո աշնանացան ցորենի հեկտարները բազմակի կրճատվել են, գյուղի արոտավայրերի նվազեցումից հետո Կիրանցում պահվող խոշոր եղջերավորների քանակը 40 տոկոսով նվազել է։ Փաշինյանը ոսկեպարցիներին Կիրանցի օրինակով փորձեց համոզել, որ սահմանազատման հետեւանքով Ադրբեջանի` ՀՀ սահմանին մոտենալով անվտանգության համար ռիսկերը չեն մեծանում: Ասաց՝ հիմա 21-րդ դարն է, կապ չունի՝ սահմանից 30 մետր ես հեռու, թե՝ 300 մետր, 30 կիլոմետր, թե՝ 300, սահմանից 1000 կմ հեռու, տանը նստած հեռուստացույց են նայում, պատուհանից ԱԹՍ-ն ներս է ընկնում։ Այսպես նա ոսկեպարցիներին համոզում է, որ հաշտվեն` սահմանազատման հետեւանքով անկլավ հանդիսացող Վերին Ոսկեպարի հանձնումով Ադրբեջանը կարող է իրենցից 30 մետր հեռավորությամբ հաստատվել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում