Ֆիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Ֆիլիպինների Լոնգելս Սիթի քաղաքում կառուցվող ինը հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնել է GMA news-ը։
Այսօր փլատակներից դուրս է բերվել երեք մարդու դի:
Ֆիլիպինների աշխատանքի և զբաղվածության նախարարությունը հայտնել է, որ փլուզման պատճառը կարող էր լինել շինհրապարակում աշխատանքային անվտանգության չափորոշիչների հնարավոր խախտումները:
Փրկվել է ընդհանուր առմամբ 27 մարդու կյանք: