Զելենսկին հրամայել է մինչև ձմեռ ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին հնարավորինս շուտ ավարտել պատերազմը:
Այս մասին Կիևում կայացած «Անվտանգության ճարտարապետություն» ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Սա նախագահի հրամանն է՝ փորձել հնարավորինս արագ ավարտել այս պատերազմը։ Ցանկալի է՝ մինչև ձմեռ։ Որպես նախագահի գրասենյակի ղեկավար՝ ես ամեն ինչ կանեմ այս նպատակին հասնելու համար», - ասել է Բուդանովը։
Բոլոր պատասխանատու գերատեսչությունները նույնպես աշխատում են Զելենսկու նպատակին հասնելու համար, հավելել է Բուդանովը, որը նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը։
Նրա խոսքով՝ Կիևն ունի այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ հնարավորությունները, բայց Մոսկվան կարող է հրաժարվել համապատասխան համաձայնագրերից։ «Եվ եթե Ռուսաստանը վերջնականապես հրաժարվի, դա նույնպես կարող է տեղի ունենալ, մի մոռացեք։ Այնուամենայնիվ, այժմ կան իրական նշաններ, որ ռազմական գործողությունների դադարեցման հիմքերն արդեն իսկ գոյություն ունեն», - ասել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։