Տեր-Պետրոսյանը ձեզ տվել է 42,000 քառ. կմ տարածք և Արցախ. Արամ Մանուկյանը` Ալեն Սիմոնյանին
«Պետությունը չի կարող զարգանալ առանց սկզբունքի. անսկզբունք տնտեսություն ենք վարում Հայաստանում, հասել ենք այն վիճակին, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր ծնված մարդու հետ 4700 եվրո պարտք է ծնվում»,- Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ժամանակ ասել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։
Բանավեճին ներկա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցով է պատասխանել Մանուկյանի դիտարկմանը. «Ինչո՞վ է ավարտվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը»։
Մանուկյանը ցուցադրել է անձնագրի վրա ներկայացված Հայաստանի քարտեզը՝ նշելով. «Լևոն Տեր-Պետրոսանը ձեզ տվել է 42 հազար կիլոմետր տարածք և Ղարաբաղ, դուք այսօր մեզ տալիս եք նոր քարտեզ։ Ձեր կերպարը սրա մեջ է»։
«Սա իրական Հայաստանն է»,- պատասխանել է Ալեն Սիմոնյանը։
Արամ Մանուկյանը նաև մեկ այլ քարտեզ է ցուցադրել. «Սա Հայաստանի ցեցն ընկած քարտեզն է 239 փակվող դպրոցով»։