Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող ուժերի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն

ՀՀԿ-ն առաջարկում է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակության և դաշինքի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն, որ իրենց գործունեությամբ կամ անգործությամբ չեն նպաստելու Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ականի վարչապետ դառալուն։

ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան տեսանյութում նախ հիշեցնում է՝ երկու ամիս առաջ ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 4 ուղղություն էր նշել, որոնցով գործունեություն էր ծավալելու ՀՀԿ-ն նախընտրական շրջանում։ Նա նշեց, որ երեքն արդեն իրականացրել են՝ ցույցեր, իրազեկման ակցիաներ, հերթը հասել է 4-րդ կետին։

«ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական  ցուցակների առաջին 30 համարների թեկնածուները ստանձան հրապարակային պարտավորություն։

Գրեթե բոլորն ուժերն արդեն ասել են Փաշինյանի հետ չեն համագործակցելու և այլն, բայց առաջարկում ենք, հաշվի առնելով դառը փորձը, յուրաքանչյուր թեկնածու, անհատական ինքն իր խոսքով պարտավորություն ստանձնի, որ իր գործունեությամբ կամ անգործությամբ չի նպաստելու Փաշինյանի կամ որևէ ՔՊ-ականի վարչապետ դառնալուն, ՔՊ-ի իշխանության վերարտադրվելուն»,- ասաց Մամիջանյանը։

Ըստ նրա, այս ընտրություններն այնքան էական են, որ քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն՝ այս կամ այն թեկնածուն անձնապես խոստացել է որևէ կերպ չնպաստել Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։

Նա նաև հրապարակել է «հրապարակային պարտավորության» տեքսը.

Ես, (անուն ազգանուն), հանդիսանալով սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների պատգամավորության թեկնածու, արձանագրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից.

• բանակի համակարգային թուլացման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետության կազմաքանդման գործողությունները,
• Արցախի դավաճանական հանձնումը,
• Հայ-ադրբեջանական բանակցություններում ՀՀ պետական շահի և արցախահայերի միջազգայներոն երաշխավորված իրավունքների ոտնահարումը,
• Ազգային ինքնության ոչնչացման փորձերը,
• Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը
• Մարդու իրավունքների լայնածավալ և աննախադեպ ոտնահարումները և այլախոհների անօրինական ազատազրկումները, • Իրավապահ և դատական համակարգերի ուզուրպացումը՝

Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալու և Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում իմ որևէ գործողությամբ կամ անգործությամբ չեմ նպաստի Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ական թեկնածուի վարչապետ ընտրվելուն»։