Խուզարկություն է իրականացվել լրագրող Նաիրի Հոխիկյանի տանը
Լրագրող, հանրային ընդդիմադիր գործիչ Նաիրի Հոխիկյանի տունը խուզարկվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։