Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացում

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Հարգելի՛ արցախցիներ, հայրենակիցնե՛ր,

Վարչական դատարանի կայացրած վերջին որոշումները, որով Արցախից բռնահանված և այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարևորագույն իրավական նշանակություն ունեն։ Սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ մեր հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։

Փաստացի արձանագրենք, որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն ընտրելու լիակատար իրավունք, սակայն գործող իշխանությունների կողմից նրանց ընտրական ցուցակներից դուրս թողնելու միտումնավոր քաղաքականությունը կասկածի տակ է դնում այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Իշխանության այս կամայականությունը հարվածում է Հայաստանի ժողովրդավարական հիմքերին և բացահայտում է նրանց վախերը սեփական քաղաքացիների ու հայրենակիցների ազատ կամարտահայտումից։

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է՝ արցախահայերի արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները։ Այս առումով հիմնաքարային նշանակություն ունի արցախահայերի ընտրական իրավունքի ամրագրումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Մենք ողջունում ենք փաստաբան Ռոման Երիցյանի և Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի կատարած աշխատանքն այդ ուղղությամբ և կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում։

Ինչ է անհրաժեշտ անել հիմա.

Իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։ Գործընթացի ընթացքում խնդիրներ և արհեստական խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ կոչ ենք անում անհապաղ դիմել իրավական օգնություն ստանալու նշված հասցեներով։ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբները ևս կանգնած են ձեր կողքին և մեր խողովակներով ու միջոցներով պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպչական ու իրավական ամբողջական աջակցությունը, որպեսզի ոչ մի արցախցու ձայն չանտեսվի։

Ընտրողների ցուցակում ներգրավվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ դիմումի մերժման դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։

Աջակցության համար դիմել՝

Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հանձնաժողով
Երեւան, Սարյան 38

Արցախի ներկայացուցչություն
Նաիրի Զարյան 17/2

093948765 Արցախի ներկայացուցչություն
Ք .Երևան Աբովյան 25
033978281

Ք.Մասիս Հերացի 9/10
041 02 03 82»։