Վարդի և բանջարեղենի 1-ին խմբաքանակներն արդեն այլ երկրի ճանապարհին են․ Փաշինյանն ակնակում է Ադրբեջա՞նը
Հայաստանի վարդի և բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն արտահանվում է այլ երկիր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, նշել էր, թե բիզնես պատվիրակություններ են մեկնել, առաջիկայում վարդի և բանջարեղենի արտահանում կլինի այլ ուղղությամբ։ Փաշինյանը հայտարարել էր, թե նրանք, ում արտադրանքի արտահանումն անարդարացիորեն արգելվել է, աջակցություն կստանան կառավարությունից։
«Վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել։ Տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ։ Ոչ մի ապրանք չի մնալու»,- ասաց Փաշինյանը։