Մասիսի այլանդակությունն ի ցույց է դնում, որ հետընտրական զարգացումների պարագայում ռեժիմը պատրաստ է ամեն տեսակ այլանդակության
Մեկ բան ֆիքսենք. գրել է Դավիթ Ֆիդանյանը՝ անդրադառնալով Մասիսի դեպքերին.
Մասիսում քպ-ական բորենիների կողմից ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ցուցադրական կերպով ծեծի ենթարկելը, երիտասարդ աղջիկներին բռնության ենթարկելը՝ ուներ իր ուղերձը: Իսկ ուղերձը հետևյալումն է:
Առաջին՝ գործող ռեժիմը իշխանության պահպանման համատեքստում որևէ կարմիր գծեր չունի:
Երկրորդ՝ Մասիսի այլանդակությունը ի ցույց է դնում այն, որ հետընտրական զարգացումների պարագայում ռեժիմն ուղղակի միջոցների առջև խտրություն չի դնելու և պատրաստ է ամեն տեսակ այլանդակության՝ միայն թե պահպանի սեփական իշխանությունը: