Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասավ 60-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 60-ի։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարությանը։
Երկրում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 344-ի։ Գործակալությունը նախկինում հայտնել էր 321 դեպքի մասին։
Էբոլայի բռնկման էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգի արևելքում։ Էբոլայի դեպքեր են հայտնաբերվել նաև Ուգանդայում, որը սահմանակից է Իտուրիին։