Ուկրաինան հարձակվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի ուղղությամբ
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացումից մի քանի ժամ առաջ, ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Ռուսաստանի Լենինգրադի մարզի վրա։
Մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն Telegram-ում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Լենինգրադի մարզի տարածքում խոցել են 50 անօդաչու թռչող սարք։
Նա մանրամասներ չի հայտնել, բայց դատելով իր հաղորդագրություններից՝ հարձակումը դեռ չի ավարտվել:
Telegram Astra ալիքը և այլ մոնիթորինգային ալիքներ հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ամենամեծ նավթավերամշակման համալիրում:
Ուկրաինայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը: