Օկուպացված Արցախում Շուշի-Վարանդա ավտոճանապարհը ստացել է «Հաղթանակի ճանապարհ» անվանումը
Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհն արդեն օգտագործվում է որպես վճարովի ճանապարհ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պետական ավտոմոբիլային գործակալությունը հայտարարել է, որ, ըստ օրենքի պահանջների, վճարովի ճանապարհի շահագործումը հնարավոր է միայն պետական չափանիշներին համապատասխանող անվճար այլընտրանքային ճանապարհի առկայության դեպքում, որը քաղաքացիներին ընտրության իրավունք է տալիս։
Օկուպացված Արցախում գործող այդ ճանապարհն Ադրբեջանը անվանել է «Հաղթանակի ճանապարհ»: