Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարի տեղակալ Գինտարաս Ալեքսանդրավիչյուսին։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքների նշանակությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև սույն թվականի մայիսի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին, որն առավել ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման համար, այդ թվում՝ ներքին գործերի ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 1-ից Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լիտվայի Հանրապետության գործընկերությամբ մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ ծրագիրը կարևոր դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցելու գործում՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ուղղություններով։

Անդրադառնալով ծրագրի առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է հատկապես կրթական բաղադրիչը՝ սահմանների կառավարման ոլորտի զարգացման համատեքստում։ Նրա խոսքով՝ ՆԳՆ կրթահամալիրում ոստիկանների և փրկարարների պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաև սահմանապահների մասնագիտական կրթության նոր ուղղություն՝ հիմնված միջազգային առաջատար փորձի և ժամանակակից կրթական մեթոդների վրա։ Արմեն Ղազարյանի գնահատմամբ՝ սա Հայաստանի կողմից սահմանների համալիր կառավարման համակարգի ձևավորման կարևոր քայլերից է, որը համահունչ է եվրոպական և միջազգային լավագույն փորձին։

Փաստաթղթերի անվտանգության ոլորտում քննարկվել են իրավական և տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իսկ իրավապահ մարմինների բարեփոխումների համատեքստում անդրադարձ է կատարվել հատկապես քրեական ոստիկանության կարողությունների ամրապնդմանը՝ տեխնիկական և մեթոդաբանական աջակցության հնարավոր ուղղություններով։Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման իրենց հանձնառությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի շրջանակում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Լիտվական կողմը ևս վերահաստատել է Հայաստանի հետ ընթացիկ և ապագա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվածություն ապահովելու իր պատրաստակամությունը: