Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Իշխանական թիմը, պարզվում է, Հայաստանում կազմակերպված հակառուսական գագաթնաժողովներից եւ մեր երկրում Զելենսկի խաղացնելուց առաջ արդեն կանխատեսել էր Ռուսաստանից սպասվող արգելանքները, սակայն ոչ թե փորձել են դրանց դեմն առնել, այլ միայն անել ամեն ինչ, որ իրենց քարոզարշավը հարամ չլինի։
ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում նախապես քննարկել են հավանական սցենարները եւ որոշել, որ պետք է սկզբում՝ մինչ ռուսական սանկցիաներն իրենց ազդեցությունը կթողնեն, այցելել Արարատյան դաշտավայր, որի բնակչությունն առաջինն է տուժելու լոլիկի, ելակի, կանաչեղենի, պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքից։ Որպեսզի քարոզարշավի թեժ շրջանում այլեւս տուժած գյուղացիների երեսը չտեսնեն։ Իսկ արդեն տոտալ սահմանափակումների ժամանակ ՔՊ-ն փակած կլինի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերը` քարոզարշավն ու այցերն ավարտած կլինի եւ անցում կկատարի այն մարզեր, որտեղ բերքը հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ռուսական սանկցիաները դեռ որեւէ ազդեցություն գործած չեն լինի, ուստի բողոքի ալիք էլ դեռ չի լինի։


Այս օրերին Փաշինյանը կոկորդ է պատռում Գեղարքունիքում, որտեղ արդեն անցկացնում է երկու օր։ Դրանից առաջ երկու օր Տավուշում էր, Շիրակի մարզում, մինչ այդ՝ Երեւանում՝ բերքը ստացած եւ դրա իրացման ձեռքը կրակն ընկած գյուղացիների աղմուկից ու դժգոհությունից հեռու։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ պարզապես թքած ունեն գյուղացիներին հասցրած աղետի վրա, կարեւորը՝ ինչ-որ մի ձեւով ընտրվեն։ Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողները, բերքն արտադրողներն ու արտահանողները ոնց ցանել-մշակել-հավաքել են, թող նույնկերպ էլ տակից դուրս գան կամ ուղղակի բերքը ջուրը գցեն։

Սակայն իշխանության մեր աղբյուրի խոստովանությամբ, նրանց հաշվարկն իրեն այնքան էլ չի արդարացրել, նրանց թվացել է, որ այս փուլում եթե գլուխները պրծացնեն տուժած գյուղացիներից, շրջանցեն նաեւ խնդիրը` կմարի, կգնա։ Բանն այն է, որ այս օրերին գյուղատնտեսությամբ զբաղվող մարզերում ապրող քաղաքացիները, որոնք մինչեւ վերջերս իշխանության աջակիցներն էին, սկսել են բացահայտ դժգոհություն հայտնել համայնքների ղեկավարների, մարզպետների հետ հանդիպումների ժամանակ եւ սպառնալ, որ նման իրավիճակում ՔՊ-ին չեն ընտրելու։ Այս լուրերը բերել հասցրել են Նիկոլ Փաշինյանին, որն էլ երեկվա քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր մրցակիցներին ուղղված «կզացնելու, ոչնչացնելու, բանտերը լցնելու» մասին հայտարարությունների փոխարեն ստիպված անդրադառնում էր այդ խնդիրներին։

Ինչպես հայտնի է, մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է ծաղկի ներմուծումը, հետո արդեն գյուղմթերքի` պտուղ-բանջարեղենի։ Ռուսական շուկան կորցնելը սնանկացում է սպառնում ոչ միայն ծաղկագործներին, այլեւ ընդհանրապես բոլոր ջերմոցատերերին, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին, բեռնափոխադրողներին, ֆուռերի վարորդներին, որոնք մեծ մասամբ վարկերի տակ են ու վարկերը մարելու խնդիրներ ունեն։ Եթե անգամ հաջողացնեն ներքին շուկայում ինչ-որ կերպ, էժան գներով իրացնել իրենց արտադրանքը, դա այլեւս այն օգուտները չի բերի, ինչը սպասում էին արտահանման պարագայում։ Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 90-95 տոկոսը մինչեւ հիմա գնացել է ռուսական շուկա, որն այժմ փաստացի փակ է նրանց առջեւ։ Երեկ Գեղարքունիքում Նիկոլ Փաշինյանն անորոշ հայտարարել է, թե Հայաստանից վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ։ Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանն առանց կոնկրետացնելու պատասխանել է. «Եվրամիության եւ այլ»։ Ավելի ուշ գրում էին, որ ծաղիկն արտահանվում է Ուկրաինա, որտեղ հիմա ծաղիկի պահանջարկ կա, հատկապես` սգո ծաղիկների: Փաշինյանը նաեւ խոստացել է պղպեղ արտադրողների վնասները փոխհատուցել. նախընտրական կաշառք է խոստացել, թե փող կտամ կորուստներ ունեցողներին:

Նա ասել է, որ արդեն մի քանի պատվիրակություն աշխատում է նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։ «Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, եւ արդեն վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է նա եւ վստահեցրել, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։ «Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»։ Ասել է նաեւ, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա, ՌԴ-ի հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։ «Մենք չենք գործելու ՌԴ շահերի դեմ, բայց նաեւ չենք գործելու մեր շահերի դեմ»,- ասել է նա` ակնհայտորեն հույս փայփայելով, որ այս անգամ էլ կհաջողվի լարախաղացություն անել երկու բեւեռների միջեւ, այն է` երկուսին էլ խաբել, թե ես ձեզ հետ եմ։

Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո սոցցանցերում ակտիվ արձագանքներից հասկանալի դարձավ, որ իրականում խնդիրը լուծված չէ․ այլընտրանքային շուկա գտնելը հեշտ չէ եւ օրերի ու շաբաթների հարց էլ չէ, ավելի շուտ՝ տարիների հարց է, որի ընթացքում հայկական գյուղատնտեսությունը կարող է հողին հավասարվել: Ակնհայտ է, որ Փաշինյանը ստում է` փորձելով հանգստացնել մարդկանց, որ հունիսի 7-ին իրեն քվե տան: Իսկ կատարվածի իրական հետեւանքները կերեւան առաջիկա ամիսներին։