Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Այն, ինչ որ անում էին, նաեւ՝ խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ»․ Իջեւանի Գանձաքար գյուղում օրեր առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` նկատի ունենալով Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժումը` ի պաշտպանություն Տավուշի:


«Եթե մենք 2024 թվին տրվեինք ճնշումների եւ գնայինք ուրիշ ճանապարհով, ապա այսօր մենք առնվազն Իջեւանի կեսը կորցրած կլինեինք։ Այն, ինչը որ անում էին, նաեւ՝ խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետեւից գնար, ապա սահմանն Իջեւանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջեւանն ազատ է ու բարեկեցիկ։ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին հանձնվելու է ադրբեջանցիներին, Կիրանցում երեխաները դպրոց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։ Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության: Հետո ասում են՝ ո՞վ է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։ Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու, որեւէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով, թե անվտանգ չէ: Որովհետեւ Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետություններ են իր անվտանգության երաշխավորը»,- ասել էր Փաշինյանը` շոկ առաջացնելով այդ ելույթը լսողների մոտ:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե իշխանությունը գնար Սրբազան շարժման ճանապարհով, ապա Իջեւանի կեսը կորցրած կլինեինք, որակեց «ցնդաբանություն», ապա հավելեց. «Նրա ասածները բանականության եւ տրամաբանության հետ պարզապես որեւէ աղերս չունեն: Եթե այսքան հանձնելուց հետո դեռ ինչ-որ մարդիկ պետք է մտածեն, որ ընդդիմադիր ուժերը կարող էին ինչ-որ տարածքներ հանձնել, ապա անիմաստ է նրանց ինչ-որ բան բացատրելը: Նիկոլ Փաշինյանն այժմ էլ անոնսում է նոր տարածքներ հանձնելու մասին: Բարխուդարլուի մասին է խոսում, այլ բնակավայրերի մասին է խոսում` կիրառելով ադրբեջանական անվանումներ, Ազատամուտի հարակից տարածքներից է խոսում, եւ այսպես շարունակ: Հիմա ո՞վ է հող հանձնողը՝ մե՞նք, սրբազա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, այդ նա է ասում` էս տարածքն Ադրբեջանինն է, պիտի տանք, էն տարածքն Ադրբեջանինն է, պիտի տանք, Արցախն Ադրբեջանինն է, եւ վերջ, ու այս ամենի ֆոնին ոչ մի խոսք մեր օկուպացված տարածքների մասին: Այս մարդը միայն հանձնելուց ու տալուց է խոսում` ոչ մի բանի դիմաց: Նիկոլ Փաշինյանի համար հող հանձնելը երջանկության դրսեւորում է: Նա ուրախանում է, հաճույք է ստանում դրանից: Կիրանցից տարածքներ հանձնեցին, դիմել էինք դատախազություն: Ժամանակին այդ մարդկանց կադաստրի վկայականներ են տվել, ես դատախազին էլ հարց տվեցի այդ մասին, սակայն ոչ մի պատասխան չստացա: Հայկական տարածքներն այժմ փաստացի հանձնվել են Ադրբեջանին, եւ տեղը դրել են ադրբեջանական դրոշներ: Ինչպե՞ս կարող է բանական մարդն այս ամենից իրեն լավ զգալ` միայն ցավ, ուրիշ ոչինչ, չի կարող ապրել հայ մարդն այս ամենի ֆոնին: Նիկոլ Փաշինյանը հիմարություններով է լցնում օրակարգը, ու ստացվում է, որ մենք էլ արդարանում ենք»:

Ինչո՞ւ է Սրբազան շարժումը մնացել Փաշինյանի կոկորդին, որի մասին նա խոսում է նաեւ այսօր` երկու տարի անց, երբ շարժման առաջնորդը հորինված մեղադրանքով դեռ գտնվում է բանտում, եւ նրա մեղքը չի ապացուցվում: Այդ շարժումից անցել է երկու տարի։ «Պատճառն այն է, որ նա ավելի շատ տարածքներ պիտի հանձներ, իսկ մենք մեր շարժումով դրանց մի մասի հանձնումը կանխեցինք: Մենք թույլ չտվեցինք, որ այլ տարածքներ էլ հանձներ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նաեւ այդ տարածքներն է հանձնելու, նա ուզում է իր կիսատ թողած գործը շարունակի: Հուսանք՝ չի ընտրվի, եւ այլեւս ոչինչ չի հանձնվի: Այս մարդն անուղղելի է, նա, որպես նախընտրական խոստում, նորից տարածքների հանձնում է առաջարկում: Խոսքն Ազատամուտից Բերդ գնացող ճանապարհի մասին է: Ինչո՞ւ են մեր ընկերները, սրբազանը եւ մյուսները մինչ այս պահն անազատության մեջ․ որովհետեւ նրանք կանխել էին այդ պրոցեսը»:թ»