NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել են

«Հրապարակի» զրուցակիցը «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն է:


- Երբ խոսվում է ընտրակեղծարարության եւ ընտրական խարդավանքների մասին, մեր հանրությունն անմիջապես մտաբերում է քվեատուփերի լցոնումները կամ 5-10 հազար դրամով ձայն գնելը, սակայն բազում այլ կեղծիքներ կան այժմ: Որո՞նք են ժամանակակից ընտրակեղծարարության մեթոդները: «Հայաքվեն» իրականացնում է դիտորդական առաքելություն, ի՞նչ նոր մեթոդներ եք նկատել:

- Օրինակ, Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի ժամանակ ընտրակեղծարարություն տեղի ունեցավ: Էդգար Ղազարյանը ներկայացնում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, իսկ Դավիթ Անանյանը` «Միասնության թեւեր»-ը: 30 րոպե նրանց զրկեցին ձայնի իրավունքից, սակայն Ալեն Սիմոնյանը, անկախ նրանից՝ հարցերը վերաբերում էին իրեն, թե ոչ, մեջ էր ընկնում, անգամ բանը հասավ նրան, որ Էդգար Ղազարյանը ռեպլիկի տեսքով հարց տվեց, թե` չե՞ք ուզում նրա բարձրախոսն էլ անջատեք: Հանրային հեռուստաընկերությունը գուցե տեխնիկապես հավասարություն է դնում ուժերի միջեւ, սակայն ամեն հնարավոր առիթով ընդդիմության դեմ հակաքարոզ է իրականացնում: Անդադար հայտարարում են` վարչապետն էս արեց, էն արեց, գովում են իրենց վարչապետին, սակայն ընդդիմության մասին խոսելիս պարզապես դատավճիռներ են ներկայացնում, անունը դնում քաղաքական տեքստ, խախտում են անմեղության կանխավարկածը, խոսում են այն մասին, որ բանտերում փակել են «հանցագործներին», սակայն բոլորս գիտենք, որ ընտրություններից հետո, այսպես թե այնպես, նրանք՝ բոլորը, դուրս են գալու կալանավայրերից` արդարացված: Ակնհայտ է, որ կիրառում են լծակներ եւ կեղծում են պրոցեսները՝ օգտվելով իշխանական ռեսուրսներից, որոնք այս պահին ունեն…. արդյունքում ստեղծվել են խիստ անհավասար պայմաններ, իսկ խիստ անհավասար պայմաններն ընտրությունների ժամանակ արդեն իսկ մեծ ընտրակեղծիք են: Պարտադիր չէ, որ թերթիկ վերցնես ու լցոնում անես, վաղուց անցել են այդ թվերը:

- Իշխանությունները, վախենալով արցախցիների քվեներից, նրանց մեծամասնությանն արգելեցին մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով անձնագրերի խնդիրը, բայց, նախ, նրանք հայկական անձնագրեր ունեին եւ ասում են, որ ամիսներ առաջ դիմել են Միգրացիայի ծառայություն, սակայն նոր նմուշի անձնագրեր տալը միտումնավոր ձգձգում են, որպեսզի նրանք ընտրություններին չմասնակցեն:

- Այո, մենք պայքարում ենք այդ երեւույթի դեմ: Համատարած մերժում են արցախցիներին՝ մասնակցել ընտրություններին, ինչն ապօրինություն է: Այդ մարդիկ իրենց նույն այդ անձնագրերով մասնակցել են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Անձնագրի մասին» օրենքը նրանց չի արգելում հիմա էլ մասնակցել ընտրություններին: Արցախցիների անձնագրերը Հայաստանի անձնագրեր են, մեր՝ բոլորիս անձնագրերի նման, դրանք բնավ ճամփորդական անձնագրեր չեն, բայց մարդկանց զրկում են քվեարկությանը մասնակցելուց, հասկանալի նպատակներով․ ամեն բան իշխանությունն անում է իր քմահաճույքով, հասկացանք, որ իշխանություն են, բայց հո ամեն ինչ իրենց ասելով չէ՞: Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել են:

- Խոսակցություններ կան, որ որոշակի մախինացիաների են նաեւ դիմում, եւ կարող են շրջիկ քվեարկողների խմբեր լինել, որ տարբեր տեղամասերում քվեարկեն:

- Ես էլ եմ նման ասեկոսեներ ստացել, բայց չունեմ հստակ փաստեր: Եթե կլինեն նման դեպքեր, մենք անպայման բռնելու ենք նրանց, խոսելու ենք այդ մասին: Ֆիքսենք, որ այս իշխանությունը քաղաքացուն պաստառ պոկելու համար հասցրեց ինքնասպանության, իսկ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ դժբախտությունների վրա դիվիդենտներ է ընդդիմությունը հավաքում: Անգամ 15 այրված զինվորների ծնողները երբ մոտենում են իրենց, քիչ է մնում հոշոտեն, ոչինչ հաշվի չեն առնում` ո՛չ տարիք, ո՛չ կարգավիճակ, ընդդիմադիր քաղաքացիներին տեռորիստի տեղ են դրել, բայց չէ՞ որ պարտավոր են լսել բոլորին, նա 3 միլիոն քաղաքացիների վարչապետն է, այլ ոչ թե միայն իրենց աջակիցների: Նախկինում որքան վատ ու արատավոր երեւույթներ եղել են, օրվա իշխանությունը դրանք կատարելագործել է: