«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այս պահին խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում՝ Վայոց Ձորում, Արմավիրում, Վանաձորում, Սյունիքում։
Երեկ ուշ երեկոյան արդեն տարածվեցին տեղեկություններ, որ իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են ու պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել: