Բելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվել
ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանի ձեռնարկության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Լուրը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
«Վոզնեսենովկա գյուղի ձեռնարկության տարածքում FPV–դրոն է պայթել։ Խաղաղ բնակիչ է տուժել։ Ականապայթյունային և կրծքավանդակի վնասվածք ստացած տղամարդը Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց է տեղափոխվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վիրավոր տղամարդուն անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։